Armenian
  • English
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Նախագծեր
  • Սոցփաթեթ
  • Օրավարձով առանձնատներ
  • Կորպորատիվ ծառայություններ
  • Մասնավոր չվերթներ
  • Տուրիստական ընկերություններին
  • Գործընկերներ
  • Կապ
Travel2
0177104102163-5030528072dadd9fdcc2f6e5a9a6ffc2.png

Թունիսի Հանրապետությունը գտնվում է հյուսիսային Աֆրիկայում, հյուսիսից և արևելքից ողողվում է միջերկրական ծովով: Սահմանակից է Ալժիրին և Լիբիային, տարածությունը 163.6 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը 11 միլիոն:

 

Մայրաքաղաքը`Թունիս

Կրոնը՝ Իսլամ

Հեռախոսային կոդը`+216

Արժույթ՝Tunisian Dinar

Աշխարհամասը`Աֆրիկա

Պաշտոնական լեզուներ`Արաբերեն և Ֆրանսերեն

 

Թունիսը առաջին հերթին ասոցացվում է հարյուրավոր կիլոմետրեր ձգվող Միջերկրական ծովի ավազե լողափերի, անծայրածիր Սահարա անապատի, ձիթենու, խցանածառի անվերջանալի անտառների հետ:   Բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Թունիս հանգստի բազմաբնույթ տարբերակների համար. արևային լոգանքներ փափուկ ավազների վրա, ծովային զբոսանքներ, թալասոթերապիա, պատմական և մշակութային հուշարձաններ, տուրեր Սահարայում: 

Թունիսը խաղաղ հակադրությունների երկիր է: Այստեղ զուգահեռ ապրում են ավանդույթներն ու ժամանակակից կյանքի ոճը՝ մեդինաների նեղլիկ փողոցներն ու քաղաքի ժամանակակից կառուցվածքները, լազուրե ծովն ու աֆրիկյան Սահարան:

Ծով և լողափեր

Թունիսի ծովափնյա հանգստավայրերը տարածվում են Միջերկրական ծովի երկայնքով: Այստեղի լողափերին բնորոշ է դեղին, մանր, փափուկ ավազը, ծովի մուտքը հիմնականում ավազ է, խորանում է աստիճանաբար: Սրանով պայմանավորված Թունիսի լողափերը շատ հարմար են երեխաների հետ ընտանեկան հանգստի համար: Հյուրանոցների լողափերը կահավորված են անվճար հովանոցներով և շեզլոնգներով: 
Ծովի բարձր սեզոն համարվում են հունիս, հուլիս և օգոստոս ամիսները: Իսկ առավել հարմարավետ եղանակային պայմաններ նախընտրողները կարող են օգտվել նաև սեպտեմբերի թավշյա սեզոնից: 

Ուտելիքը

Արդի թունիսական խոհանոցը  գնահատվում է գուրմանների կողմից և պարտական է  իր տարածքի բազմազանությանր և այն խոհանոցային ավանդույթներին, որոնք տարբեր ժամանակներում այստեղ հաստատվել են, որոնց թվում բերբերներ, անդալուսցիներ, հրեաներ, իտալացիներ, ֆրանսիացիներ: Խոհանոց, որում կա շատ արև, ուր գառան նուրբ միսը չի վիճում ծովային բասի հետ, նուշը համահունչ է պղպեղի ու վարդի թերթիկների հետ, իսկ ձիթապտղի յուղը պարուրվում բազմապիսի համեմունքներով: 

Հանրահայտ կուսկուսը պարտաստվում է ձկնեղենի, մսեղենի, կաղամարի հետ, թունիսական շերտավոր խմորից պատրաստվում է խրթխրթան նախուտեստը, իսկ աղանդերների մեջ օգտագործվում է շատ-շատ նուշ: Ճաշկերույթը եզրափակվում է անանուխի թեյով ու ձմռան սեզոնի մրգերով՝ նուռ, հարավային օազիսների արմավ և այլն: 

Հանգստի գոտիներ

Հիմնական հանգստյան գոտիներն են Համամմեթը, Սուսը, Մոնաստիրը, Ջերբա կղզին, Գամմարտը և այլն: Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, բայց կա նաև ընդհանրություն բոլորի համար, դա գեղեցիկ ծովն է ու փափուկ ավազով լողափերը:  

Համմամետ

Զբոսաշրջության այս կենտրոնը գտնվում է մայրաքաղաքից 65կմ հեռավորության վրա:  Այս վայրի կազդուրիչ կլիման ու հատկությունները գնահատվել դեռևս հին ժամանականերում հռոմեկան բանակի զինվորների կողմից, որոնք այստեղ էին գալիս ապաքինելու իրենց վերքերն ու ամրապնդելու իրենց առողջությունը: Ապա այս ծովափերը գրավեցի արաբները, իսկ 20րդ դարի սկզբին այն բացահայտվեց եվրոպացիների կողմից: Համմամեթ քաղաքը պարուրված է կիպարիսի, հասմիկի և ձիթենու այգիներով, նարնջի և կիտրոնի այգիներով: Այստեղ ծովի կապույտ և այգիների կանաչ ֆոնի վրա տարածվում են հյուրանոցային համալիրները, որոնք առաջարկում են նաև թալասոթերապիայի ծառայություններ: 

Երաշխավորված հյուրանոցներ Համմամետում

TUI BLUE OCEANA PALACE

LE ROYAL HAMMAMET

Մոնաստիր

Թունիսի պատմական մշակութային կենտրոնն է: Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը Ռաբատ Հարտեմ ամրոցն է, 8-րդ դար: Այստեղ է գտնվում նաև Թունիսի անկախության հայր համարվող Հաբիբ Բուրգիբայի դամբարանը: Իսկ Մեդինայում է գտնվում իր նշանակությամբ 2-րդ կարևորագույն վայրը, որ կապված է Բուրգիբայի անվան հետ՝ Բուրգիբայի մզկիթը, որը կառուցվել է 1963թ.: Հետաքրքրաշարժ վայրերի հետ մեկտեղ, Մոնաստիրը գրավում է նաև իր սպիտակ մանր ավազով լողափերով, կապույտ ջրերով և լազուրյա երկնքով, հիանալի վայր է հանդիսանում երեխաների հետ հանգստանալու համար: Քաղաքում կա նավահանգիստ զբոսանավերի համար, դայվինգի կենտրոն, բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ: Այս վայրը շատ հարմարավետ է նաև դեպի Էլ Ջեմ, Սֆակս և Կայրուան այցելությունների համար: Այստեղ գիշերային կյանքը այնպես ակտիվ չէ, ինչպես Համմամետում և Սուսում:

Երաշխավորված հյուրանոցներ Մոնաստիրում

ROYAL THALASSA MONASTIR

CARIBBEAN WORLD MONASTIR

DELPHIN EL HABIB

Սուս

Դեռ 11րդ դարում մ.թ.ա. փյունիկցիները այստեղ հիմնել են Հադրումետ բնակավայրը, որը հետագայում անցել է հռոմեացիներին, ապա բյուզանդազիներին: Իսկ 8-9րդ դարերում  այստեղ հաստատվել են արաբները, որոնք էլ քաղաքի հին հատվածին տվել են իր այսօրվա տեսքը: Այստեղ կտեսնեք ատամնավոր ամրոցը  30մ աշտարակով, մի քանի հին մզկիթներ, Հին շուկան, իսկ քաղաքի մերձակայքում կան հին փյունիկյան գերեզմանատների, հռոմեական տների մնացորդներ: 

Սոսում շատ ակտիվ է գիշերային կյանքը՝ կազինոներ, գիշերային ակումբներ, բարեր և այլն: 

Սուսից 5կմ հեռավորության վրա է գտնվում հայտնի հանգստավայր Էլ Կանտաուրին, որը նաև զբոսաշրջային ակտիվ հատված է : 

Երաշխավորված հյուրանոցներ Սուսում

THALASSA SOUSSE

MARHABA SALEM

MARHABA PALACE

MÖVENPICK RESORT & MARINE SPA SOUSSE

MARHABA ROYAL SALEM

Թալասոթերապիա

Սա Թունիսի հպարտությունն է: Եվ շատերը Թունիս եբ գալիս հենց նման ծառայությունների համար՝ հույս ունենալով թարմանալ, երիտասարդանալ, թեթևանալ: Եվ իրականում դա նրանց մոտ նաև ստացվում է: Թունիսի թալասոթերապիայի կենտրոններում կիրառվում են ոլորտի սահմանված ստանդարտները, օգտագործվում է ծովի մաքրված ջուր: Ընտրություն կարելի է կատարել հիսունից ավել տարբեր ոճի ու մթնոլորրտի կենտրոնների միջև: Ծովային ՍՊԱ-ի կենտրոններն առաջարկում են խնամքի ծեսեր ըստ հաճախորդի պահանջների մարմնի ու մտքի ներդաշնակության հասնելու համար. շիացու, տաք քարերով մերսումներ, ավանդական պարուրում և այլն:  Այս ամենին գումարվում են  մերսողների արևելյան հմտությունները: 

Ինպե՞ս ստանալ վիզա դեպի Թունիս

ՀՀ քաղաքացինը կարող են ստանալ Թունիսի վիզա՝ դիմելով Մոսկվայում Թունիսի Հանրապետություն դեսպանություն:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

- 2 գունավոր լուսանկար 3x4

- անձնագիր և անձնագրի պատճե (վավերականության ժամկետը 6 ամիս)

- հրավերք

- տեղեկանք աշխատանքի վայրից պաշտոնի և աշխատավարձի նշումով

- թոշակառաուի գրքույք, եթե առակ է
- ուսանողների համար. տեղեկանք ուսման վայրից: 

- հյուպատոսական վճար՝ 5000 ռուբլի:

- Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում՝ 40000 դրամ:

 

Ինչպես նաև ՀՀ քաղաքացիները կարող են Թունիսի մուտքի վիզա ստանալ առանց Մոսկվա այցելության դիմելով ուղիղ մեզ՝ Թրեվլ Թու տուրիստական գործակալություն:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

- 2 գունավոր լուսանկար 3x4

- անձնագիր և անձնագրի պատճե (վավերականության ժամկետը 6 ամիս)

- Ծառայության վճար՝ 110000 ՀՀ դրամ:

 

 

առցանց հարցում

ուղարկել

Հեռախոսահամարներ՝

ամրագրումներ՝ +374(11)555011,  +374(55)600254, +374(55)600258

հաշվապահություն՝ +374(55)360663

հասանելի ենք բոլոր հավելվածներով

Էլ. փոստ՝ [email protected]

Վճարման տարբերակներ՝
· առաքման միջոցով Երևան քաղաքում
· առցանց
· կանխիկի տերմինալներով՝ Easypay, TelCell, Idram
· բանկային փոխանցմամբ
· կանխիկ
· ՊՈՍ տերմինալով՝ VISA, MASTER, ARCA, AMEX, MIR, JCB
· ապառիկ