
Royal Albatros Moderna 5*
Ավիատոմս
Հյուրանոոց
Ուղևորափոխադրում
Ամենը ներառյալ
Վիզա
Ապահովագրություն
Նկարագրություն`
Albatros Royal Moderna 5* հյուրանոցը իր սպասարկամ և ծառայաությունների որակով հայտնի Pickalbatros ցանցի արժանի ներկայացուցիչ է: Հյուրանոցը գտնվում է Շարմ էլ Շեյխի Նաբք շրջանում, օդանավակայանից 17 կմ է: Նաբքը Շարմ էլ Շեյխի ամենահյուսիսային շրջանն է, որի համար հատկանշական է ավելի զով եղանակ քան Շարմ էլ Շեյխի կենտրոնական և հարավային շրջաններում: Այս հյուրանոցը դուր կգա տարբեր նախասիրությունների տեր մարդկանց: Սա հիանալի տարբերակ է ինչպես ընտանեկան հանգստի համար, այնպես էլ նորապսակների, երիտասարդների և նույնիսկ խաղաղ հանգիստ նախընտրողների համար: Երեխաններին շատ դուր կգա մեծ ակվապարկը, սուրճի սիրահարաները իրենց կգտնեն հայտնի Columbus սրճարանում, հյուրերի տրամադրության տակ են տարածքում գործող բազմաթիվ ռեստորաններ:
Անվճար Wi-Fi սպասա
սրահում:
Մեկ շաբաթյա փաթեթի արժեքը մեկ անձի համար սկսած 645 դոլարին համարժեք դրամից:
Հյուրանոցը գտնվում է ծովափնյա առաջին գծում, Ափը ավազային/կորալային, մուտքը նավակամրջով: Նավակամրջի երկարությունը 630մ:
Սենյակներ և ենթակառուցվածքներ`
Քարտեզ`
Կարծիքներ`
Կարևոր տեղեկատվություն COVID 19-ի պայմաններում ճամփորդելու մասին:
Եգիպտոսի կառավարությունը չի պահանջում ներկայացնել ապացույց COVID-19 բացասական արդյունքի մասին:
Բժշկական ապահովագրությունը պարտադիր է:
Զվարթնոց օդանավակայանի տարածք մուտքը թույլատրվում է միայն ուղևորներին: Ուղեկցող անձինք, հարազատները չեն կարող մտնել մեկնումների սրահ:
Օդանավակայանի տարածքում ուղևորները պարտավոր են կրել դրմակներ, ձեռնոցներ և պահպանել սոցիալական հեռավորություն:
Ուղևորները անցնում են ջերմաչափում: Կասկածելի ջերմություն ունեցող ուղևորի նստեցումը կարող է արգելվել:
Եգիպտոսի ցանկացած օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորները ջերմաչափվում են: Սակայն պատահականության սկզբունքով կարող են անցկացվել անվճար թեստավորումներ: Եթե ուղևորի թեստի արդյունքը դրական է, նա պարտավոր կլինի պահպանել 14օրյա կարանտին:
Օդանավակայանում դիմակների կրումը պարտադիր է:
Հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցները ախտահանվում և օդափոխվում են: Տրանսպորտային միջոցի մաքսիմալ ծանրաբեռնվածությունը 50 տոկոս է: Եվ ուղևորները, և վարորդը կրում են դիմակներ:
Մինչև հյուրանոց մտնելը բոլոր հյուրերը ջերմաչափվում են, իսկ ճամպրուկները ախտահանվում:
Հյուրը անձամբ է իր ճամպրուկը տեղափոխում դեպի ախտահանման կետ:
Ընդունարանում հյուրն անձամբ լրացնում է իր տեղեկատվական թերթիկը (анкета) և ստանում իր սենյակի ախտահանված բանալին ու կանաչ պիտակ ճամպրուկի համար:
Թերթիկների լրացման վայրում առկա է ձեռքերի ախտահանիչ և մեկանգամյա փաթեթավորմամբ գրիչ:
Ընդունարանի աշխատակիցները կրում են դիմակ և ձեռնոցներ, իսկ հյուրի և աշխատակցի միջև առկա է թափանցիկ պաշտպանիչ էկրան:
Բոլոր ռեստորանների և սրճարանների մուտքերի մոտ տեղադրված են ախտահանիչ նյութերի կայաններ:
Սեղանների միջև պահպանվում է 2մ. հեռավորություն:
Սեղանի պարագաները և համեմունքները անհատական փաթեթավորմամբ են:
Հյուրերը զբաղեցնում են սեղան և կատարում ընտրություն ըստ մենյուի, իսկ մատուցողը մոտենում է, ընդունում է պատվերը, ապա մատուցում: Այս կարգը գործում է հյուրանոցի բոլոր սրճարանների, բարերի համար:
Հանգստի ամբողջ ընթացքում հյուրանոցի աշխատակազմը հետևողական է հյուրերի անվտանգության հիգիենայի համար:
Հյուրանոցի ողջ տարածքում հյուրերի տրամադրության տակ են ախտահանող նյութեր, դիմակներ և ձեռնոցներ: Փակ տարածքներում հյուրերին խորհուրդ է տրվում կրել դիմակներ:
Լոգանքի և լողափի սրբիչները առկա են սենյակում փաթեթավորված վիճակում: Սենյակում առակ է նաև անկողնային պարագաների պահեստային հավաքածու:
Սենյակը մաքրվում է 48 ժամը մեկ անգամ, սակայն ըստ հյուրի պահանջի կարող է մաքրվել ավելի հաճախ:
Հեռակառավարման վահանակները առկա են պլաստիկե փաթեթավորմամբ:
Սոնյակում առկա է թեյնիկ, թեյի և սուրճի պարագաներ, փաթեթավորված գդալ, պլաստիկե բաժակ սառը և թղթե բաժակ տակ հեղուկների համար:
Անիմացիոն ծրագրերը և երեխաների համար անց են կացվում բացօթյա:
Ջրային ատրակցիոնները ախտահանվում են ամեն ժամ 30 րոպեով:
Մարզասրահ կարելի է այցելել նախնական գրանցումով: Մարզասրահում միաժամանակ կարող են գտնվել 2 անձ: Յուրաքանչյուր հյուրից հետո մարզասարքերը ախտահանվում են: Մարզասարքերի միջև պահպանվում է 2մ հեռավորություն:
Հյուրանոցի թույլատրելի ծանրաբեռնվածությունը 50 տոկոս է:
Ծովափնյա բոլոր պարագաները յուրաքանչյուր հյուրից հետո ախտահանվում են: Ծովափնյա հովանոցների միջև պահպանվում է 2մ հեռավորություն:
Հյուրանոցի հյուրերին խորհուրդ է տրվում հյուրանոցում ընդունված անվտանգության ուղեցույցներին:
Կրե՛լ դիմակ, ձեռնոց, ախտահանե՛լ ձեռքերը, պահպանել հեռավորություն, վերելակից օգտվել միայն նույն սենյակում բնակվող անձի ուղեկցությամբ, օգտագործել մեկանգամյա օգտագործման սպասք:
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հունաստան մեկնելուց առաջ պետք է ձևակերպի ճանապարհորդական ապահովագրություն:
Ինչպես նաև խորհուրդ ենք ճամպրուկում ունենալ ջերմիջեցնող, ցավազրկող, հակաալերգիկ, մարսողությունը կարգավորող դեղամիջոցներ և դիմակի, ձեռնոցի ու ալկոգելի որոշակի քանակ:
Կովիդ-19 ախտանիշների դեպքում յուրաքանչյուր հյուր պարտավոր է տեղյակ պահել հյուրանոցի տարածքում ներկա բուժ. աշխատողին:
Եթե բժշկի ցուցմամբ անց է կացվում Կովիդ-19 թեստավորում, որի արդյունքը լինում է դրական, ապա հյուրը տեղափոխվում է հյուրանոցի մեկուսարան կամ բուժ. հաստատություն հետագա բուժման:
Բոլոր ծախսերը հոգում է զբոսաշրջիկը:
Բուժման հետևանքով զբոսաշրջիկը կարող է բաց թողնել իր վերադարձի թռիչքը: Խորհուրդ մեր կողմից. ձեռք բերե՛ք այնպիսի ապահովագրություն, որը հոգում է և՛ բժշկական ծախսերը, և՛ հիվանդության հետևանքով իր թռիչքը բաց թողած շահառուի հետադարձ թռիչքի հետ կապված ծախսերը:
Սենյակը պետք է հանձնել մինչև 11.00:
Սենյակի բանալին պետք է իջեցնել դրա համար նախատեսված արկղի մեջ: Եթե պետք է վճարել հավելյալ ծառայությունների համար, ապա պետք է օգտագործել պլաստիկ քարտեր: