SunHome Ստեփանավան Հյուրատունը սիրով հրավիրում է ձեզ անցկացնել հանգստյան օրերը ընտանիքի և մտերիմների հետ հաճելի միջավայրում: Հյուրատունը առաջարկում է սենյակներ նախատեսված 2,3,4 և մինչև 7 (ընտանեկան) անձի համար: Հյուրատունը կարող է ընդունել մինչև 22 հյուր, ( +3 փոքր երեխաներ):
Արժեքը՝
Մեկ գիշերակացի արժեքը առանց նախաճաշի սկսած անձը՝ 3500 դրամից:
Մինչև 3 տարեկան երեխան անվճար,
4-7 տարեկան երեխան 2500 դրամ,
7-10 տարեկան երեխան 3000 դրամ:
Նախաճաշը մեկ անձի համար՝ 1500 դրամ,
մինչև 3 տարեկան երեխաների համար անվճար,
4-10 տարեկան երեխաների համար 1000 դրամ:
Ճաշացանկը բացառապես տեղի բարիքներով և սննդամթերքով ըստ հյուրի նախասիրությունների:
Հյուրատունը յուրաքանչյուր հյուրերի մուտքից առաջ ախտահանվում է հատուկ նյութերով:
Հավելյալ կազմակերպում ենք ուղևորափոխադրումներ որակյալ միկրոավտոբուսներով:
Առանձնատան նկարագրություն`
Հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, Ստեփանավան, Չարենցի 12
Հեռավորությունը Երևան քաղաքից՝ 140 կմ
Հյուրերի մուտքը՝ 14:00
Հյուրերի ելքը՝ 12:00
- Գեղեցիկ տեսարան
- Հյուրասենյակ
- Խոհանոց(սառնարան, սպասք, թեյնիկ, ջազվե, և այլ անհրաժեշտ պարագաներ)
- Սանհանգույց և լոգարան
- Ընդարձակ պատշգամբ
- Ջեռուցման համակարգ, մշտական տագ և սառը ջուր
- Ընդարձակ կանաչապատ այգի ծաղիկներով և պտղատու ծառներով
- Մանղալ
- Ինտերնետ կապ
- Ավտոկայանատեղի