Խմբային տուր դեպի Իտալիա Շվեյցարիա Լիխտենշտեյն
Տուրը մեկնարկում է յուրաքանչյուր շաբաթ օր դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին:
շաբաթ
Ժամանում Միլանի օդանավակայան: Հանդիպում ընկերության ներկայացուցչի հետ: Տեղափոխում հյուրանոց: Ազատ ժամանակ
կիրակի
Միլան Նախաճաշ հյուրանոցում: Քաղաքային տուր Միլանում ռուսախոս ուղեկցորդով: Կտեսնեք Միլանի տաճարըմ Սֆորցեսկո դղյակը, Լա Սկալան, Վիկտորիա Էմանուիլե առևտրի կենտրոնը: Ազատ ժամանակ: Ցանկացողները կարող են վերցնել հավելյալ տուր Լա Սկալայում, կամ Սեռաոալլե աութլեթում: Գիշերակաց Միլանում:
երկուշաբթի
Միլան Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ շոփինգի համար, ցանկացողների համար հավելյալ էքսկուրսիա դեպի Վերոնա՝ Ռոմեոյի և Ջուլիտայի հայրենիք: Գիշերակաց հյուրանոցում:
երեքշաբթի
Լիխտենշտեյն, Ցյուրիխ
Նախաճաշ հյուրանոցում: Ելք: Մեկնում ենք Ցյուրիխ: Ճանապարհին կանգառ Լիխտենշտեյնում: Լիխտեյնշտեյն՝ փոքրիկ, հմայիչ մի երկիր ընդամենը 160մ2 տարածքով: Երկիր 2/3 զբաղեցնում են սարերը: էքսկուրսիա մայրաքաղաքի պատմական կենտրոնում ռուսախոս ուղեկցորդով: Շարունակում ենք ուղևորությունը դեպի Ցյուրիխ՝ Շվեյցարիայի ֆինանսական կենտրոն: Էքսկուրսիա քաղաքի պատմական կենտրոնում ռուսախոս ուղեկցորդով: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում:
չորեքշաբթի
Ռեյնի ջրվեժ-Շտայն ամ Ռայն-Լյուցեռն
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ օրվա առաջին կեսին ցանկացողների համար հավելյալ էքկուրսիա դեպի Ռեյնի ջրվեժներ և հեքիաթային քաղաք Ատայն Ամ Ռայն, որը գտնվում է Ռեյն գետի ափին:
Օրվա երկրորդ կեսին հավելյալ էքսկուրսիա դեպի Լյուցեռն: Զբոսանք քաղաքի պատմական հատվածում, որը հայտնի է իր փայտաշեն կամուրջներով և սրածայր աշտարակներով: Ազատ ժամանակ: Վերադարձ հյուրանոց:
հինգշաբթի
Բեռն - Մոնտրե
Նախաճաշ հյուրանոցում: Ելք: Մեկնում ենք Բեռն: Զբոսանք քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում են երկրի ամենաբարձր եկեղեցին, զանգակատունը: Մեկնում ենք Իտալիա: Ճանապարհին հավելյալ կանգառ Մոնտրե առողջարանային քաղաքում՝ Ժնևի լճի ափին: Տեղավորում հյուրանոցում Պյեմոնտի շրջանում:
ուրբաթ
Թուրին-Միլան
Նախաճաշ հյուրանոցում: Ելք: Մեկնում ենք Թուրին՝ Պյեմոնտ շրջանի կենտրոն, 2006թ. ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաքը և հանրահայտ թուրինյան պատանքի գտնվելու վայրը: Զբոսանք քաղաքի կենտրոնում՝ Կաստելլո հրապարակ, Ռեալե պալատ, Սավոյան տոհմի թագավորական պալատ, Սուրբ Սինդոնե մատուռ, որտեղ և պահվում է Թուրինյան պատանքը: Ազատ ժամանակ: Կարող եք վերցնել հավելյալ էքսկուրսիա թագավորական պալատում: Մեկնում Միլան: Գիշերակաց:
Շաբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:
Փաթեթը ներառում է՝
Ծրագրի մեջ ներառված է՝
- Հյուրանոցային կեցություն 3*-4* հյուրանոցներում
- Խմբային դիմավորում-ճանապարհում Մալպենսա օդանավակայում
- Տրանսպորտ տուրի ընթացքում
- Էքսկուրսիաներ ռուսախոս ուղեկցորդով Միլանում և Ցյուրիխում
- Այց Թուրին, Բեռն, Լիխտենշտեյն ռուսախոս օգնակաի հետ:
Էքսկուրսիաներ և հավելավճարներ
- Թանգարանի տոմսեր
- Զբոսաշրջային հարկ
- Լա Սկալա թատրոն՝ 35 եվրո
- Էքսկուրսիա դեպի Լյուցեռն՝ 60 եվրո
- Էքսկուրսիա դեպի ջրվեժներ և Շտայն Ամ Ռայն՝ 60 եվրո
- Էքսկուրսիա դեպի Վերոնա՝ 55 եվրո
- Այց Սերավելլե աութլեթ՝ 30 եվրո
- Կանգառ Մոնտրե քաղաքում՝ 10 եվրո
- Էքսկուրսիա թագավորական պալատում՝ 35 եվրո
- Ականջակալներ ողջ ուղևորության ընթացքում՝ 15 եվրո
Փաթեթի արժեքը՝
- 310 եվրո մեկ անձի համա երկտեղանոց համարում
- Հավելավճար մեկտեղանոց համարի համար՝ 150 եվրո
- Ամանորյա հավելավճար՝ 10 եվրո
Հավելավճար Բերգամոյի օդանավակայանում դիմավորել-ճանապարհելու համար՝ 30 եվրո 1 անձ/ուղղություն