Armenian
  • English
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Նախագծեր
  • Սոցփաթեթ
  • Օրավարձով առանձնատներ
  • Կորպորատիվ ծառայություններ
  • Մասնավոր չվերթներ
  • Տուրիստական ընկերություններին
  • Գործընկերներ
  • Կապ
Travel2
1925-5db067f2369b3.jpg

Kernos Beach Hotel & Bungalow 4*

Ավիատոմս
Հյուրանոոց
ուղևորափոխադրում
Նախաճաշ, ճաշ կամ ընթրիք
Վիզա
Artboard 18
Ապահովագրություն
Նկարագրություն`

Այս հիանալի հյուրանոցում կանգ են առնում ծովափնյա խաղաղ հանգիստ նախընտրող հյուրերը: Հյուրանոցում բացակայում է անիմացիան, այստեղ կատարյալ խաղաղություն է: Սակայն Մալիա բնակավայրի մոտիկությունը այստեղ է բերում նաև գիշերային բուռն կյանքի սիրահարներին: Ընդամենը 1կմ հեռավորության վրա ակղմկում են Մալիայի գիշերային ակումբները:  

Մեկ շաբաթյա փաթեթի արժեքը մեկ անձի համար սկսած 1050 եվրոյին համարժեք դրամից:

Հյուրանոցը գտնվում է ծովափնյա առաջին գծում, 300մ ավազային ափ, ծովափին հովանոցներըն ու աթոռները տրամադրվում են անվճար:   

Սենյակներ` 
Քարտեզ`
Կարծիքներ`

Կարևոր տեղեկատվություն COVID19-ի պայմաններումճամփորդելու մասին: 

Ի՞նչ պետք է անել մինչև Հունաստան մեկնելը:

Մինչև Հունաստան մեկնելը յուրաքանչյուր ուղևոր պետք է 48 ժամ առաջ առցանց լրացնի PLF ձևաթուղթը, ստանա QR կոդ և պահպանի այն բջջային հեռախոսում կամ տպած տարբերակով:

https://travel.gov.gr/?fbclid=IwAR1PMwHzM7ZSlrsDgtv7Dr2AoP17LE-eCajwP-1I4t9xkhMC59_wK6r90Hw#/form

Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում Զվարթնոց օդանավակայանում թռիչքից առաջ:

Զվարթնոց օդանավակայանի տարածք մուտքը թույլատրվում է միայն ուղևորներին: Ուղեկցող անձինք, հարազատները չեն կարող մտնել մեկնումների սրահ: 

Օդանավակայանի տարածքում ուղևորները պարտավոր են կրել դրմակներ, ձեռնոցներ և պահպանել սոցիալական հեռավորություն: 

Ուղևորները անցնում են ջերմաչափում: Կասկածելի ջերմություն ունեցող ուղևորի նստեցումը կարող է արգելվել:

Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում Հունաստանի օդանավակայաններում ժամանումից հետո:

Հունաստանի ցանկացած օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորները ջերմաչափվում են, ապա նրանց ուղեկցում են ստուգման վայր:

Բոլոր ուղևորները պետք են ներկայացնեն PLF ձևաթղթի QR կոդը բջջային հեռախոսով կամ տպած տարբերակով: Ըստ QR կոդի արդյունքի որոշ ուղևորներ թեստավորվում են, մյուսներին ուղեկցում են դեպի ուղեբեռի ստացում/ելք:

Ուղևորը թեստավորումից հետո սպասում է թեստավորման արդյունքին: Թեստի բացասական արդյունքի դեպքում նրան ուղեկցում են դեպի ուղեբեռի ստացում/ելք: Թեստի դրական արդյունքի դեպքում ուղևորին ուղորդում են դեպի հյուրանոց մեկուսարան, որտեղ նա ստանում է կեսություն, բուժում և սնունդ: Բոլոր ծախսերը հոգում է պետությունը:

Ինչպե՞ս է կազմակերպվում ուղևորափոխադրումները օդանավակայանից հյուրանոց:

Հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցները ախտահանվում և օդափոխվում են: Տրանսպորտային միջոցի մաքսիմալ ծանրաբեռնվածությունը 50 տոկոս է: Եվ ուղևորները, և վարորդը կրում են դիմակներ:  

Ի՞նչպես են դիմավորում հյուրանոցում:

Մինչև հյուրանոց մտնելը բոլոր հյուրերը ջերմաչափվում են, իսկ ճամպրուկները ախտահանվում են: 

Ընդունարանում հյուրերն անձամբ լրացնում են տեղեկատվական թերթիկը, ապա ստանում իրենց սենյակի բանալին: Սենյակի բանալին նույնպես ախտահանվում է:
Ընդունարանի աշխատակիցները կրում են դիմակ և ձեռնոցներ: 

Ի՞նչ սկզբունքով է կազմակերպվում և մատուցվում սնունդը:

Շվեդական սեղանին այժմ փոխարինում է A la carte մենյուն: Հյուրերը տեղ են զբաղեցնում սեղանի մոտ, իսկ մատուցողը հյուրի պատվերով մոտեցնում է ուտելիքը: 

Ռեստորաններում մենյուն կարող է առկա լինել տպված կամ էլեկտրոնային 

տարբերակով:

Ի՞նչպես է անցնում հանգստի պրոցեսը:

Հանգստի ամբողջ ընթացքում հյուրանոցի աշխատակազմը հետևողական է հյուրերի անվտանգության  հիգիենայի համար: 

Հյուրանոցի ողջ տարածքում հյուրերի տրամադրության տակ են ախտահանող նյութեր, դիմակներ և ձեռնոցներ: Փակ տարածքներում հյուրերը պետք է կրեն դիմակներ: 

Ռեստորանների մուտքի մոտ բոլոր այցելուները ջերմաչափվում են: 

Kernos beach 4*հյուրանոցում անիմացիոն ծրագրեր չեն կազմակերպվում: 

Մարզասրահ կարելի է այցելել նախնական գրանցումով: Յուրաքանչյուր օգտագործումից հետո մարզասարքերը ախտահանվում են: Մարզասարքերի միջև պահպանվում է 2մ հեռավորություն: Բոլոր ռեստորաններում և սրճարաններում սեղանների միջև պահպանվում է 2մ հեռավորություն:  

Անվտանգ է արդյո՞ք ծովափը:

Ծովափնյա բոլոր պարագաները յուրաքանչյուր հյուրից հետո ախտահանվում են: Ծովափնյա հովանոցների միջև պահպանվում է 2մ հեռավորություն: 

Ինչպե՞ս պահպանել զգուշություն հանգստի ընթացքում:

Հյուրանոցի հյուրերին խորհուրդ է տրվում հյուրանոցում ընդունված անվտանգության ուղեցույցներին:

Կրե՛լ դիմակ, ձեռնոց, ախտահանե՛լ ձեռքերը, պահպանել հեռավորություն, վերելակից օգտվել միայն նույն սենյակում բնակվող անձի ուղեկցությամբ, օգտագործել մեկանգամյա օգտագործման սպասք: 

Ի՞նչ դեղեր և այլ պարագաներ տանել Հայաստանից:

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հունաստան մեկնելուց առաջ պետք է ձևակերպի ճանապարհորդական ապահովագրություն: 

Ինչպես նաև խորհուրդ ենք ճամպրուկում ունենալ ջերմիջեցնող, ցավազրկող, հակաալերգիկ, մարսողությունը կարգավորող դեղամիջոցներ և դիմակի, ձեռնոցի ու ալկոգելի որոշակի քանակ:

Վարակվելու դեպքում ի՞նչ է սպասվում զբոսաշրջիկին:

Կովիդ-19 ախտանիշների դեպքում յուրաքանչյուր հյուր պարտավոր է տեղյակ պահել հյուրանոցի տարածքում ներկա բուժ. աշխատողին: 

Եթե բժշկի ցուցմամբ անց է կացվում Կովիդ-19 թեստավորում, որի արդյունքը լինում է դրական, ապա հյուրը տեղափոխվում է հյուրանոց մեկուսարան կամ բուժ. հաստատություն հետագա բուժման: 

Բուժման հետևանքով զբոսաշրջիկը կարող է բաց թողնել իր վերադարձի թռիչքը: Խորհուրդ մեր կողմից. ձեռք բերե՛ք այնպիսի ապահովագրություն, որը հոգում է նաև հիվանդության հետևանքով իր թռիչքը բաց թողած շահառուի հետադարձ թռիչքի հետ կապված ծախսերը:  

Ունե՞ք այլ հարցեր: Դիմե՛ք: 

ՈՒղարկել

Հեռախոսահամարներ՝

ամրագրումներ՝ +374(11)555011,  +374(55)600254, +374(55)600258

հաշվապահություն՝ +374(55)360663

հասանելի ենք բոլոր հավելվածներով

Էլ. փոստ՝ [email protected]

Վճարման տարբերակներ՝
· առաքման միջոցով Երևան քաղաքում
· առցանց
· կանխիկի տերմինալներով՝ Easypay, TelCell, Idram
· բանկային փոխանցմամբ
· կանխիկ
· ՊՈՍ տերմինալով՝ VISA, MASTER, ARCA, AMEX, MIR, JCB
· ապառիկ