Armenian
  • English
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Նախագծեր
  • Սոցփաթեթ
  • Օրավարձով առանձնատներ
  • Կորպորատիվ ծառայություններ
  • Մասնավոր չվերթներ
  • Տուրիստական ընկերություններին
  • Գործընկերներ
  • Կապ
Travel2
2416-greece-flag.jpg

Հունաստանի հանրապետությունը գտնվում է հարավարևելյան Եվրոպայում, հյուսիսում սահմանակից է Մակեդոնիային, Ալբանիային և Բուլղարիային իսկ արևելքում՝ Թուրքիային: 

Ողողվում է 3 ծովերով. Էգեյան ծովով արևելքում, Հոնիական արևմուտքում, Միջերկրական հարավում: 

 

Մայրաքաղաքը` Աթենք

Կրոնը՝ Ուղղափառ քրիստոնեություն

Հեռախոսային կոդը`+30

Արժույթ՝ Եվրո

Աշխարհամասը`Եվրոպա

Պաշտոնական լեզուն`Հունարեն

Վիզան՝ Շենգենյան

 

Հունաստանը Միջերկրական ավազանի հյուրընկալ անկյուններից մեկն է: Զարգացած ենթակառուցվածքներով, մեղմ ու հաճելի կլիմայով, հարուստ բնությամբ, գեղեցիկ տեսարաններով, պատմական դեպքերով, առասպելական կերպարներով ու ծովային գրավչություններով, համով-հոտով այս երկիրը ձգում է մեծ ու փոքր, ահել ու ջահել բազմաթիվ զբոսաշրջիկների: Ողողվում է երեք ծովերով՝ Էգեյան, Միջերկրական, Հոնիական, և հանդիսանում է հիանալի ուղղություն ծովի և մի քիչ ավելիի սիրահարների  համար: 

Ծով և լողափեր

2481-piraeus.jpg

Հունաստանի ափերը  ողողվում է երեք ծովերով՝ Էգեյան, Հոնիական, Միջերկրական: Հաշվի առնելով որ երկրի կազմի մեջ մտնում են նաև հազարավոր կղզիներ, ապա հունական հանգստավայրերի ցուցակը շատ երկար է: Կոս, Կրետե, Կորֆու, Զակինտոս, Միկոնոս, Սանտորինի կղզիները, Խալկիդին, Օլիմպիական Ռիվիերան, Պելոպոնեսը, Աթենքի ջրային ափամերձ շրջանները՝ Գլիֆադա, Պալեո Ֆալիռո, Ալիմոս, Վուլիագմենի: Յուրաքանչյուր ուղղություն հետաքրքիր ընտրություն է որտես հանգստյան գոտի: 

Ուտելիքը

Հունաստանից ստացած տպավորությունները արմատապես կամրապնդվեն հունական խոհանոցի համերով: Եթե հունական խոհանոց, ապա ձիթապտուղ, ֆետա պանիր, շատ կիտրոն, շատ բանջարեղեն, թարմ մսեղեն ու ձկնեղեն ու էլի շատ համեղ պատառներ: Հունական խոհանոցն առատորեն օգտագործում է տեղական մթերքներ, որոնք բարենպաստ կլիմայի շնորհիվ այդպես շռայլում է այս երկրի հողը: 

Ի՞նչ ուտել Հունաստանում: Ուշադրություն դարձրեք այս ուտեստներին:
Նախուտեստ՝ ձաձիկի, կալամարակիա՝ տապակած խրթխրթան կաղամար, տիրոկաֆտերի՝ պանրային նախուտեստ կծու պղպեղով:

Աղցաններ՝ խորիատիկի կամ մեր իմացած հունական աղցան, փանձարի՝ բազուկով աղցան:

Հանգստի գոտիներ

Որտե՞ղ հանգստանալ, ի՞նչ անել:

Հունաստանը շռայլ է նաև իր հանգստյան գոտիների բազմազանությամբ: Աթենքն իր ծովափնյա շրջաններով, Պելոպոնես և Հալկիդիկի թերակղզիները, Կրետե, Կորֆու, Կոս, Հռոդոս և այլ կղզիներ հիանալի վայրեր են հիշարժան հանգստի համար: 

Աթենք

Այս քաղաքը հարմար է ոչ միայն պատմական, մշակութային ժառանգության հետ ծանոթանալու համար, այլ նաև հիանալի է քաղաքային և ծովային համակցված հանգստի համար:

Պլակա 

Պլական Աթենքի ամենահին հատվածն է և պատմական կենտրոնը: Նեղլիկ, ստվերոտ փողոցները միահյուսվել են՝ կազմելով մի կանաչով ու ծաղիկներով ողողված մի լաբիրինթ: Փողոցների այս ժանյակը մոլորեցնում է մարդկանց՝ տեղափոխելով դեպի հեռավոր անցյալ: Հյուրերի համար մեծ բավականություն է զբոսանքը հունական ավանդական տների միջավայրում, որն ավարտվում է որևէ կոկիկ պանդոկի սեղանի շուրջ: Բազմաթիվ հնէաբանական զոնաների մոտիկության և Ակրոպոլիսի համար Պլական անվանում են նաև աստվածների թաղամաս: Հյուրերի մեծամասնությունը քաղաքի հետ ծանոթությունը սկսում է հենց Պլակայից, քանի որ այստեղ են կենտրոնացած բազմաթիվ տեսարժան վայրեր: 

Ակրոպոլիս

Հսկայական ժայռ, որի հարթ գագաթին է գտնվում անտիկ տաճարը: Հնում այն զարդարում էին հունական տաճարներն ու քանդակները: Իսկ մեզ հասել են հայտնի Պարթենոնը, Աթենաս Նիկեի  և Էրեխտեյոնի տաճարները: 

Անաֆիոտիկա

Աթենքի ամենաինստագրամային վայրն է: Գտնվում է Ակրոպոլիսի ստորոտին: Կառուցվել է էգեյանի ծովի Անաֆի կղզուց Աթենք եկած շինարարների կողմից: 

Արեոպագոս բլուր կամ Գերագույն դատարան

Սա ամենահին դատարանն է: Այստեղ են դատել Սոկրատեսին, այստեղ քարոզել է Պողոս առաքյալը, և այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Ակրոպոլիս: 

Ֆիլոպափու բլուր

Սոճիներով և ձիթենիներով պատված Մուսաների բլուրը ամենահարմար վայրն է գիշերային Աթենքով հիանալու համար: Քաղաքի այս հատվածում կարելի տեսնել Սուրբ Դիմիտրոս Լումբարդիարասի բյուզանդական եկեղեցին, Դորա Ստրատի պարի թատրոնը կամ պարզապես վայելել լռությունն ու Աթենքի համայնապատկերը:

Ագորա

Հնում Ագորան եղել է ոչ միայն առևտրական կենտրոն, այլ նաև քաղաքի քաղաքական, մշակութային և կրոնական կենտրոնը: Կարելի է ասել՝ այստեղ է բաբախել Աթենքի զարկերակը: Քաղաքի տարբեր անկյուններից այստեղ էր հոսում մարդկանց բազմությունը գալիս էր ոչ միայն առևտուր անելու, այլ նաև մտքեր փոխանակելու, տեղեկություններ հավաքելու, իշխանություններին քննադատելու կամ պարզապես զրուցելու համար:

Բյուզանդական եկեղեցիներ

Ագիա Դինամեսի մատուռ, որի մասին քչերը գիտեն: Կառուցվել է 16րդ դարում Հերկուլեսի տաճարի ավերակների վրա: Գտնվում է Մետրոպոլիս փողոցում:

Արեոպագոսից դեպի Անաֆիոտիկա տանող ճանապարհին է գտնվում 11 դարի Պայծառակերպության կամ Մետամորֆոսի եկեղեցին: Եկեղեցում դիմաց գտնվում է հունական ազգային արհեստների թանգարանը: 

Մոնաստիրակիում է գտնվում սուրբ Նիկոլայ Ռանգավայի եկեղեցին, 11րդ դար:

Զեվսի տաճար

Օլիմպիական Զեվսի տաճարը եղել է Հունաստանի ամենամեծ սրբավայրը նվիրված հունական պանթեոնի գլխավոր աստծուն: Շինարարությունը տևել է ավելի քան 600 տարի սկսած մթա 4րդ դարից:

Ակրոպոլիսի թանգարան

Թանգարանը գտնվում է ժամանակակից շինությունուն, որը նախագծել է շվեյցարացի ճարտարապետ Բերնար Չումին: Նոր թանգարանի մակերեսը 226000մ2, ինչը տասն անգամ ավելի մեծ է քան նախորդ թանգարանի տարածքը:  

Վասիլի և Էլզա Գուլանդրիսների հիմնադրամի ժամանակից արվեստի թանգարան

Այստեղ ներկայացված է 19-20դդ մի տպավորիչ հավաքածու, որտեղ տեղ են գտել են Վան Գոգի, Դե Կվիրիկոյի, Մոնեի, Էլ Գրեկոյի, Միորյին, Թուլուզ Լոտրեկի, Սեզանի, Դեգայի և այլոց աշխատանքները:  
Մետրոյի ստորգետնյա թանգարաններ

Մետրոյի կայարանները իսկական անվճար թանգարաններ են: Մետրոյի կառուցման ժամանակ հայտնաբերվել են ավելի քան 50000 նմուշներ:  Monastiraki, Syntagma, Thissio, Kerameikos, Akropoli, Panepistimio կայարաններում ցուցադրվում են գտածոների բնօրինակներ և կրկնօրինակներ: 

Ազգային այգի

Աթենքի Ազգային այգի կամ Վասիլիկոս Կիպոս, որը հունարենից թարգմանաբար նշանակում է թագավորական այգի: Քաղաքի կենտրոնում գտնվող մի յուրօրինակ օազիս է 160000մ2 մակերեսով, ծածկված ամբողջ աշխարհից այստեղ բերված ծաղիկներով, բույսերով ու ծառերով: Կարելի երկար զբոսներ ծառապատ արահետներով, լսել թռչունների երգեցողությունը, հանգստանալ ծառերի ստվերում, այցելել բուսաբանական թանգարան: 

Պանատինակիոս կամ մարմարե մարզադաշտ

Վերակառուցվել է 19րդ դարում սպիտակամարմար Պանատինակիոս մարզադաշտի փոխարեն: Ընդունել է 1896 թվականի օլիմպիական խաղերը՝ սկիզբ դնելով նոր ժամանակների օլիմպիական շարժմանը: Մարզադաշտը կարող է ընդունել 80000 հանդիսատես:

Աթենքը երեխաների համար

Երեխաների համար

Աթենքում իրենց համար հետաքրքությունները կգտնեն  նաև երեխաները: 

Հունական աշխարհ (Hellenic Cosmos)

Գիտաճանաչողական կոմպլեքս է, որտեղ Հունաստանը այցելուներին է ներկայանում յուրօինակ ձևով՝ ինտերակտիվ ցուցադրություններ, տուր դեպի  վիրտուալ իրականություն և թատերական ներկայացումներ, որոնք կպատմեն հին և այսօրվա հույների կյանքի, Հունաստանի կարևոր տեսարժան վայրերի մասին:

Իլյուզաների թանգարան

Խորասուզվեք տեսողական խաբկանքի և իլյուզաների խենթացնող աշխարհ: Ուղեղը խաբող խաղեր և ցուցանմուշներ: Տպավորիչ հոլոգրամների հավաքածու, որտեղ այցելուն կարող է ուսումնասիրել ցանկացած տեսողական խաբկանք:  

Attika Zoo park

Ատիկայի կենդանաբանական այգին զբաղեցնում է 200հա տարածք: Այստեղ ապրում են 350 կենդանատեսակի 2000ից ավելի կենդանիներ՝ կապիկներ, կատվազգիներ, սողուններ, թռչուններ: 

Allou Fan Park
Երկրի ամենամեծ ժամանցի այգին է, որն իր շոուներով ու ատրակցիոններով դուր կգա բոլորին: 

Շոփինգ Աթենքում
 

Ճամանապարհորդության ժամանակ հաճելի է նաև ժանամակ, որն անց է կացվում հյուրընկալող երկրի առևտրի համար նախատեսված վայրերում: Աթենքում գտնվելու ժամանակ, կարելի է կենտրոնանալ այս վայրերի համար և հաճելի ձեռքբերումներ կատարելու և լավ ժամանակ անցկացնելու համար:

Էրմու փողոց

Այստեղ գտնվում են հագուստի, կոշիկի, օծանելիքի, խնամքի միջոցների, կահկարասու, սպորտային պարագաների բազմաթիվ հայտնի խանութններ:

Վուկուրուստիու փողոց

Այստեղ կենտրոնացած են լյուքս կարգի բրենդերը:

ATTICA Center

Եվրոպայի ամենամեծ կենտրոններից մեկն է: Գտնվում է Աթենքի կենտրոնում:

Պլակա՝ Աթենքի պատմական կենտրոն

Այստեղ կարելի է ձեռք բերել ավանդական և ժամանակակից հուշանվերներ, արհեստագործական իրեր: 

Երաշխավորված հյուրանոցներ Աթենքում

Pallas Athena Grecotel 5*

Electra Palace hotel 5*

Divani Palace Acropolis 5*

Airotel Parthenon 4*

The Athenian Callirhoe Exclusive hotel 4*

Acropolian Spirit hotel 4*

360 Degrees hotel 3*

Best Western Amazon hotel 3*

Achilleas hotel 3*

Plaka hotel 3*

Պալեո Ֆալիռո, Ալիմոս

Ալիմոսն ունի հիանալի ավազե լողափեր: Այստեղ կա գեղեցիկ զբոսայգի, որտեղ երեխաների համար գործում են խաղահրապարակներ, ատրակցիոններ, հեծանիվների համար նախատեսված առանձին ճանապարհներ:
Արևմտյան հատվածում գտնվում է նավահանգիստը, որտեղից էլ սկսվում են էգեյան ծովով բազմաթիվ ճանապարհորդություներ: 

Երաշխավորված հյուրանոցներ Ալիմոսում

Coral Hotel 4*

Blue Sea hotel 4*

Poseidon hotel 3*

Galaxy Hotel Athens 3*

Գլիֆադա

Աթենքի արվարձաններից է Սարոնյան ծոցի ափին: 40 րոպե և դուք կրկին Աթենքի կենտրոնում եք:  Քաղաքի արևմտյան հատվածը հարում է Սարոնյան ծոցին, հարավում գտնվում են Վարի և Վուլա քաղաքները: Հիանալի վայր է գիշերային ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդների համար:

Երաշխավորված հյուրանոցներ Գլիֆադայում 

Bomo Palace Hotel 4*

Palmyra Beach Hotel 4*

Congo Palace Hotel 4*

Emmantina Hotel 4*

Fenix Hotel 4*

London Hotel 3*

Four Seasons Glyfada 3*

Oasis Hotel Apartments

Ինպե՞ս ստանալ Հունաստանի վիզա

ՀՀ քաղաքացինը կարող են ստանալ Հունաստանի վիզա՝ դիմելով Հունաստանի վիզային կենտրոն:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

- ամբողջական լրացված և ստորագրված վիզայի դիմումի ձև

- 2 գունավոր լուսանկար 3.5x4սմ չափսի

- անձնագիր, որը վավեր է Հայաստան վերադառնալու ամսաթվից սկսած առնվազն 6 ամիս, ունի 2 դատարկ էջ, տրվել է վերջին 10 տարվա ընթացքու

- անձնագրի նույնականացման էջի 1 պատճեն և վիզաներ պարունակող բոլոր էջերի մեկական պատճեն

- բժշկական ապահովագրություն Շենգենյան երկրներում գործող, առնվազն 30000 եվրո բժշկական ծախսերի ծածկույթով

- օդանավաի տոմսի ամրագրում

- կեցության վայրի մասին ապացույց, օրինակ հյուրանոցի ամրագրում 

- տեղեկանք աշխատանքի վայրից պաշտոնի և աշխատավարձի նշումով, 

- բանկային հաշվի քաղվածք վերջին 3 ամիսների համար

- գույքի (մեքենա, բնակարան և այլ անշարժ գույք) սեփականության մասին ապացույց

- թոշակառուի գրքույկ, եթե առկա է
- ուսանողների համար. տեղեկանք ուսման վայրից

- այլ փաստաթղթեր ըստ րավիճակի անհրաժեշտության

- վիզայի վճար՝ 35 եվրո, կարճաժամկետ Շենգեն վիզա (C տեսակի): Նշված վճարը յուրաքանչյուր դիմումի համար գանձվում է կանխիկ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով

- միայն ՀՀ թոշակառուներ՝ անվճար

- 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաներ՝ անվճար

- վիզա կենտրոնի ծառայության վճար՝ 20 եվրոյին համարժեք դրամ

- 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաների համար՝ 10 եվրոյին համարժեք դրամ

- 1ին և 2րդ կարգի հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձինք՝  ազատվում են ծառայության վճարից

 

առցանց հարցում

ուղարկել

Հեռախոսահամարներ՝

ամրագրումներ՝ +374(11)555011,  +374(55)600254, +374(55)600258

հաշվապահություն՝ +374(55)360663

հասանելի ենք բոլոր հավելվածներով

Էլ. փոստ՝ [email protected]

Վճարման տարբերակներ՝
· առաքման միջոցով Երևան քաղաքում
· առցանց
· կանխիկի տերմինալներով՝ Easypay, TelCell, Idram
· բանկային փոխանցմամբ
· կանխիկ
· ՊՈՍ տերմինալով՝ VISA, MASTER, ARCA, AMEX, MIR, JCB
· ապառիկ