
Grand Rotana Resort & Spa 5*
Ավիատոմս
Հյուրանոոց
Ուղևորափոխադրում
Ամենը ներառյալ
Ապահովագրություն
Նկարագրություն`
Շարմ էլ Շեյխի օդանավակայանից 5կմ հեռավորության՝ Շարկս Բեյ գեղեցիկ ծովածոցում է գտնվում Grand Rotana Resort & Spa 5* հյուրանոցը: Հյուրանոցն աչքի է ընկնում իր ընդարձակ կանաչապատ տարածքով և տարրբերվում է տարածքում աճող 2000 արմավենիներով: Հյուրանոցի ունի կասկադային կառուցված, ընդունարանից մինչև լողավազանի մակարդակ գործում են շարժասանդուղքներ: Այս հյուրանոցը դուր կգա խաղաղ հանգիստ նախաընտրող հյուրերին: Սա հիանալի տարբերակ է ինչպես ընտանեկան խաղաղ հանգստի համար, այնպես էլ նորապսակների, երիտասարդների համար, որոնց հատկապես դուր կգա Soho Square-ի մոտիկությունը (5 կմ):
Հյուրանոցը ստացել է Health First առողջության և հիգիենայի պահպանման հավաստագիր:
Անվճար Wi-Fi սպասասրահում:
Հյուրանոցը գտնվում է ծովափնյա առաջին գծում, Ափը ավազային/կորալային, երկարությունը 450մ, մուտքը նավակամուրջներով:Նավակամուրջների երկարությունը 12մ, 15մ և 20մ: Երեխաների համար նախատեսված է ավազային լագունա:
Մեկ շաբաթյա փաթեթի արժեքը մեկ անձի համար սկսած 775 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից:
Սենյակներ և ենթակառուցվածքներ`
Քարտեզ`
Կարծիքներ`
Կարևոր տեղեկատվություն COVID-19-ի պայմաններում ճամփորդելու մասին:
Եգիպտոսի կառավարությունը չի պահանջում ներկայացնել ապացույց COVID-19 բացասական արդյունքի մասին:
Բժշկական ապահովագրությունը պարտադիր է:
Զվարթնոց օդանավակայանի տարածք մուտքը թույլատրվում է միայն ուղևորներին: Ուղեկցող անձինք, հարազատները չեն կարող մտնել մեկնումների սրահ:
Օդանավակայանի տարածքում ուղևորները պարտավոր են կրել դրմակներ, ձեռնոցներ և պահպանել սոցիալական հեռավորություն:
Ուղևորները անցնում են ջերմաչափում: Կասկածելի ջերմություն ունեցող ուղևորի նստեցումը կարող է արգելվել:
Եգիպտոսի ցանկացած օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորները ջերմաչափվում են: Սակայն պատահականության սկզբունքով կարող են անցկացվել անվճար թեստավորումներ: Եթե ուղևորի թեստի արդյունքը դրական է, նա պարտավոր կլինի պահպանել 14օրյա կարանտին:
Օդանավակայանում դիմակների կրումը պարտադիր է:
Հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցները ախտահանվում և օդափոխվում են: Տրանսպորտային միջոցի մաքսիմալ ծանրաբեռնվածությունը 50 տոկոս է: Եվ ուղևորները, և վարորդը կրում են դիմակներ:
Մինչև հյուրանոց մտնելը բոլոր հյուրերը ջերմաչափվում են, իսկ ճամպրուկները ախտահանվում:
Հյուրը անձամբ է իր ճամպրուկը տեղափոխում դեպի ախտահանման կետ:
Ընդունարանում հյուրն անձամբ լրացնում է իր տեղեկատվական թերթիկը (анкета) և ստանում իր սենյակի ախտահանված բանալին:
Թերթիկների լրացման վայրում առկա է ձեռքերի ախտահանիչ և մեկանգամյա փաթեթավորմամբ գրիչ:
Ընդունարանի աշխատակիցները կրում են դիմակ և ձեռնոցներ, իսկ հյուրի և աշխատակցի միջև առկա է թափանցիկ պաշտպանիչ էկրան:
Բոլոր ռեստորանների և սրճարանների մուտքերի մոտ տեղադրված են ախտահանիչ նյութերի կայաններ:
Սեղանների միջև պահպանվում է 2մ. հեռավորություն:
Սեղանի պարագաները և համեմունքները անհատական փաթեթավորմամբ են:
Հյուրանոցի ռեստորանների, սրճարանների, բարերի մենյունները կարելի է ներբեռնել սեղաններին տեղադրված QR կոդի միջոցով:
Հյուրերը զբաղեցնում են սեղան և կատարում ընտրություն ըստ մենյուի, իսկ մատուցողը մոտենում է, ընդունում է պատվերը, ապա մատուցում: Այս կարգը գործում է հյուրանոցի բոլոր սրճարանների, բարերի համար:
Ավելի ուշ կարող է գործի նաև շվեդական սեղան: Սպասարկումը և մատուցումը միայն անձնակազմի կողմից:
Ծովափնյա բոլոր պարագաները յուրաքանչյուր հյուրից հետո ախտահանվում են: Ծովափնյա հովանոցների միջև պահպանվում է 2մ հեռավորություն:
Ե՛վ լողափին, և՛ լողավազանի մոտ ախտահանված և օգագործման պիտանի աթոռների վրա փակցված է հատուկ ժապավեն:
Հյուրանոցի հյուրերին խորհուրդ է տրվում հյուրանոցում ընդունված անվտանգության ուղեցույցներին:
Կրե՛լ դիմակ, ձեռնոց, ախտահանե՛լ ձեռքերը, պահպանել հեռավորություն, վերելակից օգտվել միայն նույն սենյակում բնակվող անձի ուղեկցությամբ, օգտագործել մեկանգամյա օգտագործման սպասք:
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Եգիպտոս մեկնելուց առաջ պետք է ձևակերպի ճանապարհորդական ապահովագրություն:
Ինչպես նաև խորհուրդ ենք ճամպրուկում ունենալ ջերմիջեցնող, ցավազրկող, հակաալերգիկ, մարսողությունը կարգավորող դեղամիջոցներ և դիմակի, ձեռնոցի ու ալկոգելի որոշակի քանակ:
Կովիդ-19 ախտանիշների դեպքում յուրաքանչյուր հյուր պարտավոր է տեղյակ պահել հյուրանոցի տարածքում ներկա բուժ. աշխատողին:
Եթե բժշկի ցուցմամբ անց է կացվում Կովիդ-19 թեստավորում, որի արդյունքը լինում է դրական, ապա հյուրը տեղափոխվում է հյուրանոցի մեկուսարան կամ բուժ. հաստատություն հետագա բուժման:
Բուժման հետևանքով զբոսաշրջիկը կարող է բաց թողնել իր վերադարձի թռիչքը: Խորհուրդ մեր կողմից. ձեռք բերե՛ք այնպիսի ապահովագրություն, որը, բացի բուժման հետ կապված ծախսերից, հոգում է նաև հիվանդության հետևանքով իր թռիչքը բաց թողած շահառուի հետադարձ թռիչքի հետ կապված ծախսերը:
Հանգստի ամբողջ ընթացքում հյուրանոցի աշխատակազմը հետևողական է հյուրերի անվտանգության հիգիենայի համար:
Հյուրանոցի ողջ տարածքում հյուրերի տրամադրության տակ են ախտահանող նյութեր, դիմակներ և ձեռնոցներ: Փակ տարածքներում հյուրերին խորհուրդ է տրվում կրել դիմակներ:
Մինչև նոր հյուրերի մուտքը սենայկը օդափոխվում է 12 ժամ: Հյուրընկալմանը պատրաստ համարի դռանը փակցվում է ժապավեն:
Լոգանքի և լողափի սրբիչները առկա են սենյակում փաթեթավորված վիճակում: Սենյակում առակ է նաև անկողնային պարագաների լիացուցիչ հավաքածու:
Սենյակը մաքրվում է 48 ժամը մեկ անգամ, սակայն ըստ հյուրի պահանջի կարող է մաքրվել ավելի հաճախ:
Հեռակառավարման վահանակները առկա են պլաստիկե փաթեթավորմամբ:
Սոնյակում առկա է թեյնիկ, թեյի և սուրճի պարագաներ, փաթեթավորված գդալ, պլաստիկե բաժակ սառը և թղթե բաժակ տակ հեղուկների համար:
Անիմացիոն ծրագրերը և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար անց են կացվում բացօթյա փոքր խմբերով:
Ջրային ատրակցիոնները ախտահանվում են ժամը 30 րոպեով:
Մարզասրահ կարելի է այցելել նախնական գրանցումով: Մարզասրահում միաժամանակ կարող են գտնվել 3 անձ: Յուրաքանչյուր հյուրից հետո մարզասարքերը ախտահանվում են: Մարզասարքերի միջև պահպանվում է 2մ հեռավորություն: Ախտահանված մարզասարքերին փակցվում է ժապավեն:
Հյուրանոցի թույլատրելի ծանրաբեռնվածությունը 50 տոկոս է:
Սենյակը պետք է հանձնել մինչև 11.00:
Սենյակի բանալին պետք է իջեցնել դրա համար նախատեսված արկղի մեջ: Եթե պետք է վճարել հավելյալ ծառայությունների համար, ապա պետք է օգտագործել պլաստիկ քարտեր: