Բիզնես ուղևորություն դեպի ԱՄՆ
07.12-15.12.2019թ.
Ուղևորության ծրագիր
07, դեկտեմբեր/շաբաթ
Հյուրերի ժամանում և գրանցում հյուրանոցում: Ժամային փոփոխության ադապտացում:
Հյուրանոց՝ Crowne Plaza Foster City - San Mateo ****
Հյուրանոցը տեղակայված է Սիլիկոնյան Հովտի հենց կենտրոնում, որտեղից շատ հարմար է հասնել ցանկացած ընկերություն կամ Հովտի տեսարժան վայրեր:
08, դեկտեմբեր/կիրակի
Ներածական դասախոսություն
Կքննարկենք՝
- Ամերիկյան մշակույթի հիմնական տարբերությունները այլ երկրներից
- Սիլիկոնյան հովտի կորպորացիաների աճի հիմնական պատճառները
- Ամերիկյան ընկերությունների աշխատանքի հիմնական սկզբունքները, կորպորատիվ մշակույթը, աշխատակիցներին աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, առաջխաղացումը և ազատումը:
- Ամերիկյան վենչուրային շուկայի առանձնահատկությունները, ստարտափների աշխատանքը, ֆոնդեր և աքսելերատորներ:
Ուղեղային հարձակում
Կձևակերպենք Ձեր պահանջը ուղևորությունից, կգնտենք հարցեր, որոնց պատասխանները դուք կցանկանաք ստանալ Սիլիկոնյան Հովտում:
Ծանոթություն
Կպայմանավորվեք ներքին կանոնների մասին և կգտնեք ընդհանուր հետաքրքրություններ խմբի անդամների հետ:
Էքսկուրսիա Սան Ֆրանցիսկոյում
Պրոֆեսիոնալ ռուսախոս գիդը կուղեկցի Ձեզ Սան Ֆրանցիսկոյի ամենատեսարժան վայրերով: Ձկնորսական նավահանգիստ և Պիրս 39, ֆինանսական թաղամաս, վառ Chinatown, գեղատեսիլ The Marina District և Union Square, հանրահայտ Golden Gate կամուրջը և Golden Gate Park այգին, Lombard street և իհարկե Twin Peaks բլուրներ, որտեղից բացվում է շքեղ տեսարան դեպի քաղաք:
09, դեկտեմբեր/երկուշաբթի
Կիրակին մենք կնվիրենք ներխմբային հաղորդակցություններին:
Դուք կմասնակցեք էֆեկտիվ թիմային վարժանքների, որոնք թիմային ուսուցումը կդարձնի ավելի արդյունավետ:
Կիմանաք, թե ինչպես կատարել նմանատիպ վարժանքներ Ձեր ընկերության ներսում, որը Ձեր թիմին կդարձնի ավելի միասնական և աշխատասեր:
Պրակտիկան կանցկացնենք ոգեշնչող միջավայրում՝ օվկիանոսի ափին: Կհամադրենք հաճելին օգտակարի հետ: Կմշակենք փոխգործակցություն խմբի ներսում, կզբոսնենք օվկիանոսի ափով, կտեսնենք ծովակատուներ, վայրի կենդանիներ և միգուցե նույնիսկ կապույտ կետեր:
Երեկոյան կվերադառնանք Հովիտ, կամփոփենք օրվա արդյունքները և կհանգստանանք հագեցած օրվանից հետո:
10, դեկտեմբեր/երեքշաբթի
Կալիֆորնիաի համալսարան, Բերկլի
Խոսնակներ՝ համալսարանի շրջանավարտ և դասախոս
Բերկլիի կալիֆորնիական համալսարանը աշխարհում #1 պետական համալսարանն է: Դուք կիմանաք, թե ինչպես է կազմակերպվում ներքին աշխատանքը համալսարանում, և ինչ գործոններով է պայմանավորված այն, որ հենց այստեղի ուսանողներն են աճում մինչև Սիլիկոնային հովտի հսկաների: Այստեղ են սովորել Apple-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, Adobe Inc. հիմնադիր Շանտանու Նարայեն, Էրիկ Շմիդտը Գուգլի տնօրենների խորհրդից, ինչպես նաև 29 Նոբելյան մրցանակակիրներ:
Դասախոսը, որի հետ դուք կհանդիպեք, անձամբ ծանոթ է Սիլիկոնային հովտի ներկայացուցչների հետ՝ Իլոն Մասկ, Րիդ Հոֆֆման, Մարկ Ցուկենբերգ և այլոք: Դասախոսություն Նեթֆլիքսի կորպորատիվ մշակույթի մասին. ֆիլմերի և սերիալների արտադրություն և ցուցադրություն, 7100 աշխատակից
Դուք կծանոթանաք ներքին այն պրոցեսներին, որոնք նպաստում են թիմում վստահելի և ազնիվ մթնոլորիտի ստեղծմանը: Այս կորպորացիան ունի հարթ կառուցվածք՝ առանց ղեկավարների ստորաբաժանումների միջև: Նեթֆլիքսի առանցքային տարբերությունը մյուսներից. ընկերության ներսում աշխատակիցներին տրվում է առավելագույն ազատություն պատասխանատվության հետ համատեղ: Յուրաքանչյուր աշխատակից կարող է օգտագործել ընկերության ցանկացած ռեսուրս, եթե հետո կարող է հիմնավորել, որ գործել է՝ ելնելով բացառապես ընկերության շահերից: Նեթֆլիքսի զարմանալի կորպորատիվ մշակույթի մասին աշխատակազմի գծով նախկին տնօրենը գրել է գիրք ՙՙՈւժեղագույնները՝ բիզնես ըստ կանոնների՚՚:
11, դեկտեմբեր/չորեքշաբթի
Հանդիպում Apple ընկերությունում. էլեկտրոնիկայի նախագծում, արտադրություն և վաճառք, 132000 աշխատակից
Խոսնակ՝ Apple ընկերությունում աշխատանքային խմբի ղեկավար, որը զբաղվում է աուդիոսարքավորումների արտադրությամբ և անմիջականորեն մասնակցում է ապրանքի ստեղծմանը: Հաճախ մեկնում է Չինաստան և Կորեա՝ այցելելու Apple-ի արտադրական կետեր:
Զրույցի ընթացքում, դուք կիմանաք, թե ինչպես է թողարկում իր արտադրատեսակները աշխարհի ամենանորարական ընկերությունը: Խոսնակը կպատասխանի ընկերության առանցքային սկզբունքների վերաբերյալ ձեր հարցերին, կպատմի, թե ինչպես են մարդիկ աշխատանքի ընդունվում և աճում ընկերությունում, ինչ գործիքներ կարող եք կիրառել ձեր թիմի արդյունավետ աշխատանքի համար:
Apple Park այցելուների կենտրոն: Դրսից կդիտեք աշխարհի ամենաթանկ ընկերության շենքը, ապա նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ կհայտնվեք այնտեղ, ուր կողմնակի անձանց մուտքն արգելված է: Այստեղ կայցելեք Apple Store, որտեղ կարող եք հուշանվերներ գնել ձեր հարազատների համար: Միայն այս խանութում է ներկայացված ընկերության արտադրանքի ողջ տեսականին: Ընկերության հետ ծանոթանալուց հետո, կգնանք դեպի ամենասկիզբը՝ Ստիվ Ջոբսի ավտոտնակը, որտեղ հավաքվել է ընկերության առաջին համակարգիչը և որտեղից առաջացել է ընկերությունը, որն առաջինն աշխարհում հասավ 1տրիլիոն դոլար կապիտալի:
12, դեկտեմբեր/հինգշաբթի
42 Սիլիկոնյան հովիտ. Ծրագրավորման նորարարական դպրոց
Խոսնակներ՝ դպրոցի ռեզիդենտներ
Նրանք կպատմեն ուսման առանձնահատկությունների մասին. ինչպես սովորել առանց դասերի, դասավանդողների և քննությունների:
Այցելությունը այս դպրոց գերազանց հնարավորություն է իմանալու, թե ինչպիսին է լինելու ապագայի կրթությունը: Նմանատիպ առանց ուսուցիչների դպրոցները ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ են տարածվում: Միգուցե, դուք եք այն մեկը, որը կներմուծի այս միտումը ձեր երկիր և նոր ուղղության հիմնադիր կդառնաք:
Հանդիպում բիզնես-հրեշտակի հետ
Խոսնակ՝ Apple-ի նախկին թոփ մենեջեր, iTunes-ի նախկին ղեկավար, որը աշխատել է անմիջապես Ստիվ Ջոբսի ղեկավարությամբ: Այժմ նա հայտնի բիզնես-հրեշտակ է:
Նա կպատմի ներդրումներ կատարելու սեփական փորձի մասին, կկիսվի պրակտիկ դեպքերի մասին դիտարկումներով. ինչպե՞ս, ինչու՞, ի՞նչ պայմաններում ներդնել գումարներ նորարական ստարտափերի մեջ: Նրա պորտֆոլիոյում կան նախագծեր կապված կոսմետիկ արբանյակների և էներգայի հետ: Դուք կիմանաք վենչուրային ներդրումների, տարբեր հիմնադրամների առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կկարողանաք հարցեր տալ հոլիվուդյան հիմնադրամի մասին, որին մասնակցում է նաև խոսնակը:
13, դեկտեմբեր/ուրբաթ
Google. առցանց գովազդ, որոնողական համակարգ, 98700 աշխատակից
Խոսնակ՝ Google-ի ճարտարագետ
Դուք կկարողանաք հարցեր տալ այն մասին, թե ինչի վրա է հիմնված ընկերության մշակույթը, և ինչ բոնուսներ են ստանում աշխատակիցները:
Մեր խոսնակը մասնակցում է թեկնածուների հետ հարցազրույցներին և կարող է պատմել, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվում աշխարհի ամենաազդեցիկ ընկերություններից մեկը աշխատակիցների ընտրության ժամանակ:
Հանդիպում AIRBNB աշխատակցի հետ
Միջազգային հյուրանոցային ծառայություններ, 31000 աշխատակից
Խոսնակ՝ AIRBNB աշխատակից, որը պատասխանատու է ընկերության սերվերների աշխատանքի համար:
Դուք կծանոթանաք ընկերության ներքին կազմակերպվածությանը՝ առանց հիերարխիայի և պաշտոնների: Կիմանաք, թե ինչպես է նա պատրաստվում արժեթղթերի շուկա դուրս գալուն, ինչ գործիքներ է օգտագործել, ինչ ճանապարհ է անցել սովորական ամրագրման ծառայությունից մինչև խոշոր ընկերության, որն այժմ է թանկ է քան Հիլտոնը կամ Մարիոթը, ունի 5000 աշխատակից, իսկ նրա նախնական արժեքը գնահատվում է 31 միլիարդ դոլար:
Հանդիպում TESLA-ի աշխատակցի հետ, էլեկտրոմոբիլների արտադրություն և էլեկրաէներգիային կուտակման միջոցներ, 45000 աշխատակից
Խոսնակ՝ TESLA-ի արտադրության աշխատակից
Նա կպատմի Իլոն Մակսի հետ աշխատանքային հանդիպումների մասին:
Դուք կկարողանաք հասկանալ, թե ինչպես է Սիլիկոնային հովտում մի կտոր տեղ զբաղեցնող գործարանը իրականացնում իր առաքելությունը ամբողջ աշխարհում. արագացնելու անցումը դեպի կայուն էներգիայի: Այն էլեկրոմոբիլների հիմնական արտադրողն է և իր մեքենաներն իրացնում է ԱՄՆ-ից մինչև Չինաստան:
14, դեկտեմբեր/շաբաթ
Դասախոսություն Ամազոնի կորպորատիվ մշակույթի մասին
Էլեկտրոնային առևտուր, կլաուդ ծառայություններ, արհեստական բանականության մշակում, 647500 աշխատակից
Օրը նվիրված է Ամազոնի կորպորատիվ մշակույթին: Առավոտը կսկսենք դասախոսությունից այն մասին, թե ինչու է հենց այս ընկերությունը արժանի համակ ուշադրության: Կհասկանանք նրա ներքին կազմակերպածության սկզբունքները և կծանոթանանք զարգացման փուլերին: Կհասկանանք, թե ինչու են Ամազոնին անվանում բիզնեսների մարդասպան և կկազմենք այս ընկերության աշխատանքի առանձնահատկությունների ցանկը, որը հնարավոր կլինի կիրառել սեփական բիզնեսի մեջ:
Հանդիպում Ամազոնի աշխատակից հետ
Խոսնակ՝ Amazon Web Services-ի պատասխանատու
Ամազոն ընկերությունը աշխարհի 3 ամենաթանկ ընկերություններից մեկն է և արդեն մի քանի հաջողակ պրոդուկտ է թողարկել: AWS-ը ընկերության ամենամեծ պրոդուկտն է: Դուք կհասկանաք, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը և բաշխում աշխատուժը: Կարող եք կազմել ընկերության գործիքների չեկ-լիստ, որոնք օգնել են ընկերությանը հասնել 1 տրիլիոն կապիտալի և կիրառեք դրանք ձեր բիզնեսում:
Այց Amazon Go խանութ
Տեղափոխվեք ապագա՝ այցելելով Ամազոնի խանութներից մեկը, որտեղ չկան գանձապահներ, վաճառողներ և հերթեր: Կտեսնեք, թե ինչպես է կազմակերպվում խանութի աշխատանքը: Կիմանաք, թե ընկերությանն ինչպես է հաջողվել ավտոմատացնել վաճառքները. Զամբյուղում դասավորվելու ժամանակ ապրանքը հայտնվում է հավելվածում, իսկ ելքի մոտ վճարվում առանց հավելյալ գործողությունների:
Plug&Play
Ստարտափ ակսելերատոր, կորպորատիվ ներդրումների խորհրդատու, 520 աշխատակից
Խոսնակ՝ ակսելերատորի ներկայացուցիչ
Դուք կտեսնեք լավագույն աքսելերատորներից մեկը ներսից, կծանոթանաք նրա առանձնահատկություններին: Իսկ գլխավորը, կմասնակցեք Demo օրվան՝ ցանցային քննարկումներ, որի ժամանակ ստարտափերը ներկայացնում են իրենց նախագծերը ներդրողներին և նրանցից հետադարձ կապ ստանում:
Plug&Play-ի պատմությունը սկսվել է 2006 թվականին մի իրանցուց, որը բացել էր գորգերի խանութ: Հիմա ամենահայտնի աքսելերատորներից մեկն է, ով մասնագիտացած է կորպորատիվ վենչուրային ֆոնդերի ուղղությամբ և միջնորդ է հանդիսանում ստարտափերի և կորպորացիաների միջև: Նրա պորտֆոլիոյում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Dropbox, PayPal և այլ խոշոր ստարտափեր: 2018 թվականին ինկուբատորի ծրագրով անցել է 1107 նախագիծ, միջինը 147000 դոլար ներդրումային գումարով:
Դիզայներական մտածողության-արհեստանոց CISCO-ում, ցանցային, հեռահաղորդակցման սարքավորումների նախագծում, արտադրություն, 74000 աշխատակից
Դիզայներական մտածողությունը խնդիրների լուծման միջոց է, որն ուղղված է դեպի օգտագործողի շահը և հիմնվում է 3 բաղադրիչի վրա՝ մարդիկ, տեխնոլոգիաներ, բիզնես:
Դուք կհասկանաք, թե ինչպիսին կարող է լինել նման մոտեցման օգուտը ձեր բիզնեսին, կիմանաք, թե ինչպես են այն օգտագործում Սիլիկոնային հովտի ընկերությունները և մասնավորապես ինչ գործիքներ և մեթոդներ կարող եք կիրառել ձեր թիմի համար:
Կմասնակցեք վարպետության դասի, որը կանցկացնեն CISCO-ի դիզայներական մտածողության մասնագետները՝ կկիսվելով ձեզ հետ իրենց անձնական փորձի ձեռքբերումներով:
15, դեկտեմբեր/Կիրակի
Արդյունքների ամփոփում
Միասին կամփոփենք ձեռք բերած փորձը, կքննարկենք հարցերը, որոնք վստահաբար կառաջանան ընթացքում, կմշակենք ծրագիր նորարարական գործիքները քայլ առ քայլ ձեր կազմակերպություն ներդնելու համար:
Կավարտենք ուսուցողական ծրագիրը Կիսալուսնի ծովածոցում: Սա մի փոքրիկ քաղաք է Խաղաղ օվկիանոսի ափին գեղատեսիլ ծովեզերքով: Այստեղ են գտնվում Մոնտառա ծովային արգելոցը և Պիլար Պոյնտ պետական արգելոցը: Հանգստանալով օվկիանոսի ափին՝ կկիսվենք մեր տպավորություններով և կփոխանակենք կոնտակտներ տունդարձից հետո մեր շփումները շարունակելու համար:
Սա իդեալական տարբերակ է թեթևացած շունչ քաշելու հագեցած ծրագրից հետո և նոր ձեռքբերումներից առաջ, որոնց դուք անպայման կհասնեք այս ծրագրից հետո:
Փաթեթը ներառում է՝
- Հյուրանոցային կացություն
- Ճանաչողական էքսկուրսիաներ
- Այցելություն և շփում ոլորտի առաջատար ընկերությունների աշխատակիցների հետ (թեմաներ՝ կառավարում, մարկետինգ, բիզնեսի կառուցում, կորպորատիվ մշակույթ, մոտիվացիա)
- Այցելություններ և հանդիպումներ
- Այցելություն Սիլիկոնյան Հովիտ և հանդիպումներ ընկերությունների աշխատակիցների հետ (Apple, Google, SalesForce...)
- Այցելություն վենչուրային ֆոնդեր, հանդիպում տեղի ներդրողների և բիզնես հրեշտակների հետ:
- Այցելություն ստարտափ ընկերություններ, ծանոթացում ստարտափ գաղափարների հետ, որոնք ստացել են ներդրումներ:
- Թրեյնինգների կազմակերպում, բիզնես քեյսերի ուսուցում:
- Ուղևորափոխադրումներ բիզնես դասի մեքենաներով:
- Գալա ընթրիք, արդյունքների ամփոփում , նոր ռազմավարական պլանների մշակում և ներդնում Ձեր բիզնեսում:
Փաթեթը չի ներառում՝
- Ավիատոմսեր
- Ապահովագրություն
- Սնունդ
- Դեսպանատան վճար
- Ընթացիկ գրպանի ծախսեր
Փաթեթի արժեքը 6700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Ծրագրի պատասխանատու՝ Ռուսլան Գաֆարով
