Հունաստանը բացում է սահմանները: Ի՞նչ պայմաններում են աշխատելու հյուրանոցները COVD-19 պայմաններում:
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված յուրաքանչյուր պետություն սահմանները բացելիս ուղորդվում է մարդկանց առողջության պահպանման սկզբունքով: Ահա այս պայմաններում ձևավորվել են հյուրընկալության նոր պայմաններ կամ ինչպես ասում են New Normal:
Հունաստանի կառավարությունը հյուրանոցների համար մշակել է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են ապահովելու զբոսաշրջիկների անվտանգությունը կեցության ընթացքում: Այդ միջոցառումների կիրառումն ու խստիվ հետևումը պարտադիր է բոլոր հյուրանոցների համար:
Ահա այն նորությունները, որոնց կհանդիպեն հյուրերը Հունաստանի հյուրանոցներում:
Առցանց գրանցում
Բազմաթիվ հյուրանոցներ կիրականացնեն հյուրերի գրանցումը առցանց՝ կայքի կամ հավելվածի միջոցով: Այսպիսով նվազագույնի է հասցվելու հյուրի և անձնակազմի առերես շփումը:
Մուտքի և ելքի ժամեր
Սահմանվել են հյուրանոցում մուտքի և ելքի նոր ժամեր.
Մուտք՝ 15.00, ելք՝ 11.00
Սոցիալական հեռավորություն
Հյուրանոցի աշխատակիցները պարտավոր են պահպանել 1.5-2.0մ հեռավորություն միմյանց և հյուրերի նկատմամբ: Ռեստորաններում և սրճարաններում սեղանների մաքրումը և ախտահանումը կատարվում է միայն այցելուների բացակայության ժամանակ:
Ռեստորաններ
Ռեստորանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է մինչև 50 տոկոսով, սեղանները տեղադրվում են 1.5մ հեռավորություն:
Սննդի մատուցման ժամերը
Հյուրերի կուտակումներից խուսափելու համար հյուրանոցների ռեստորանները երկարացնում են սննդի մատուցման ժամերը:
Ժամանց և միջոցառումներ
Թույլատրվելու են այնպիսի միջոցառումներ, որտեղ չկան մարդանց ֆիզիկական շփումներ: Օրինակ հնարավոր կլինի զբաղվել գոլֆով կամ թենիսով, բայց ոչ ֆուտբոլով: Մանկական միջոցառումները նույնպես անց են կացվելու նոր ստանդարտների համաձայն, այն է դրանք կազմակերպվելուն բաց տարածքներում, օգտագործվելու են միայն ախտահանվող խաղալիքներ:
Ախտահանող նյութեր
Հյուրանոցների բոլոր հասարակական վայրերում, ինչպես նաև ռեստորաններում, մարզասրահներում, ընդունարանում հյուրերի և անձնակազմի համար հասանելի են լինելու ձեռքերի ախտահանիչ նյութեր:
Համարների մաքրում
Սենյակների մաքրման համար օգտագործվելու են հատուկ ախտահանող նյութեր: Առանձին ուշադրություն է դարձվելու հեռակառավարման վահանակներին, սանհանգույցներին ու մակերեսներին:
Սպասարկման ստանդարտներ
Սնունդը և խմիչքները մատուցվելու են միայն դրանց համար նախատեսված վայրերում: Շվեդական սեղանի ֆորմատին փոխարինում է A la carte ֆորմատը: Սնունդը, հյուրի ընտրությամբ, մատուցվելու է բացառապես մատուցողների կողմից: Մատուցողները պարտադիր կրելու են դիմակներ:
Հավելենք նաև, որ Հունաստանը չի պահանջում COVID-19 բացասական թեսթի ապացույց: Սակայն օդանավակայանում մոնիտորինգային նպատակով պատահականության սկզբունքով կարող են անցկացնել թեսթեր: