Ուրմիա ընկերությունը Արմենյան Էյրվեյզ ավիաընկերության հետ համատեղ իրականացնում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Անապա:
Չվերթները իրականացվում են շաբաթը երկու անգամ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Մեկ ուղության արժեքը սկսած 85 եվրոյին համարժեք դրամից, ներառյալ 20 կգ ուղեբեռ, իսկ յուրաքանչյուր հավելյալ 1 կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք դրամ: Թռիչքի տևողությունը ընդամենը 1ժամ 20 րոպե:
Կարճատև թռիչք և կարելի է վայելել սեվծովյան լողափերը, բուժիչ աղբյուրներն ու առողջարանները:
Անապան գողտրիկ հանգստավայր է սև ծովի ափին, որն ուշադրության է արժանի ոչ միայն իր երկար ու ձիգ ծովափերի, այլ նաև իր բուժիչ աղբյուրների և ցեխաբուժության համար: Անապայում կգտնենք տարբեր պահանջների համապատասխան հյուրանոցներ և առողջարաններ:
Ռեստորանների, սրճարանների, խանութների բազմազանությունը էլ ավելի հարմարավետ կդարձնի հյուրերի հանգիստը:
Հյուրանոցների ընտրության հարցում չենք սահմանապակվում միայն Անապա քաղաքով: Անապայի մերձակայքում ևս առկա են ծովային հանգիստը վայելելու համար հարմար բնակավայրեր:
Ջեմետեն գտնվում է Անապայի կենտրոնից 10կմ հեռավորության վրա: Դուր կգա խաղաղ հանգիստ նախընտրողներին: Այս ծովափին մանր ավազ է, հյուրանոցները գտնվում են 1-ին գծում, հյուրանոցները նորակառույց են: Այստեղ շատ հարմար կլինի հանգստանալ երեխաների հետ, քանի որ ծովի մուտքը բավականին սաղր է և չկան կտրուկ խորություններ:

Վիտյազեվոն Ջեմետեի շարունակությունն է, այստեղ ծովը շատ հանգիստ է, իսկ ավազե ափը ձգվում է 15կմ:

Բլագովենշեսկը Անապայից ամենահեռու գտվող հանգստավայրն է, 2կմ: Այս վայրը դուր կգա գեղեցիկ տեսարաններ և մեկուսանալ սիրող մարդկանց:

Սուկկոն Անապայի ամենահարավային հանգստավայրն է: Այստեղ հանգստացողները կարող են այցելել Ոսկե ափ ակվապարկ, իսկ Առյուծի գլուխ պալատում նայել ձիերի ներկայացում:

Անապայում տրանսպորտի ամենատարածված տեսակը երթուղային տաքսիներն են, արժեքը 30-60 ռուբլի կախված հեռավորությունից:
Անապայում են մեկտեղվել առողջության համար նպաստավոր մի քանի գործոն՝ մեղմ ծովափնա կլիմա, տաք ծով և բազմաթիվ հանքային աղբյուրներ: 8 տեսակի հանքային ջրերից երեքը խմելու են, սեղանի և բուժիչ, իսկ մյուս հինգը ծառայում են արտաքին օգտագործման համար: Այստեղ մեծ տարածում ունի նաև ցեխաբուժությունը: Հանքանյութեորվ և սուլֆիդներով հարուստ ցեխը օգտագործվում է հենաշարժողական, նյարդային համակարգի և այլ հիվանդությունների բուժման համար:
Լինելով Անապայում արժե ծանոթանալ այստեղի ձկնատեսակներին: Այստեղ կարող եք ճաշակել կատրանա, թրաձուկ, իշխանի տարբեր տեսակներ, թարմ կամբալա:
Երեկոյան աշխուժության սիրահարները իրենց ժամանակը կարող են անցկացնել «Пепелац», «Саботаж», «Че Гевара» ակումբներում:


Դե ինչ հետաքրքրե՞ց: Մենք պատրաստ ենք լավագույնս կազմակերպել Ձեր հանգիստը Անապայում, ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման համար դիմեք մեզ՝ Թրեվլ Թու տուրիստական ընկերություն, հասցե՝ Ամիրյան 27, հեռախոս`011 555 011: