Ռուսական Ազիմուտ ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 26-ից կսկսի իրականացնել ուղիղ չվերթներ Երևանից դեպի Սոչի: Չվերթները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Այս առիթով ընկերությունը առաջարկում է հատուկ գներ, մեկ ուղղության արժեքը առանց հարկերի և պետական տուրքերի սկսած 18 եվրոյին համարժեք դրամից:
Ավիաընկերության վաճառքների գլխավոր գործակալը Հայաստանում հանդիսանում է մեր ընկերության պաշտոնական գործընկեր Արաբկիր Ավիա ընկերությունը, Չվերթերի մասին ավելի մանրամասն տեղեկությունների և ամրագրումների համար զանգահարեք՝ (011) 555 011 հեռախոսահամարով կամ այցելեք մեզ՝ Ամիրյան 27 հասցեյով: