Հասունանում է մի պահ, երբ հանգստի համար դժվարանում ես ընտրել որևէ ուղղություն: Թվում է՝ արդեն շատ բան ես տեսել, կարելի է և արագ կողմնորոշվել, բայց ահա գալիս է այն պահը, երբ ընդունված բառերը այլևս չեն նկարագրում սպասելիքներդ: Եվ ահա այդ պահին կարելի է հայացքը դարձնել դեպի էկզոտիկ համարվող երկրների ու հանգստավայրերի կողմը: Այս ուղղությունները բնորոշվում են քիմքին անծանոթ համերով, բույրերի նոր փնջով, տարբերվող բուսական և կենդանական աշխարհով, բնապատկերներով, միջավայրով, մարդկանցով և ամենակարևորը նրանց վերաբերմունքով իրենց շրջապատին:
Մալդիվյան կղզիներ

Մալդիվյան կղզիներ՝ անծայրածիր հնդկական օվկիանոս, կապույտ ջրերի վրա իրենց արևին տված ճերմակ ավազներով փոքրիկ կղզներ: Վայր, որտեղ Հնդկական օվկիանոսի ջրերի վրա տարածվող վիլաներով, շատ արևով, արմավենիներով և հարուստ ջրային աշխարհով: Այս ամենը ձեզ կստիպեն մոռանալ ամբողջ աշխարհի մասին:
Բալի

Այս կղզին ողողվում է միանգամից երկու օվկիանոսներով՝ Հնդկական և Խաղաղ: Այստեղ են աչքը գերող հին տաճարները, էկզոտիկ լողափերը, կանաչապատ սարերը, բրնձի պլանտացիաները, փայտի փորագրության և բատիկայի կենտրոնները, երես առած կապիկները և իհարկե հիանալի սպասարկմամբ ու աննկարագրելի ՍՊԱ ծառայություններով հյուրանոցները: Ժայռանման կղզու վրա ծվարած Տանահ Լոտ տաճարը և Բեսակիհ տաճարը, որը համարվում է տաճարների մայր տաճարը, հաստատ գեղեցիկ ֆոն կապահովեն ձեր լուսանկարների համար:
Իսկ ի՞նչ հաճույք կստանաք օվկիանոսի վրա իջնող արևի տեսարաններից: Այո Բալի Ջիմբարան ծովածոցում կարելի է վայելել ամենագեղեցիկ մայրամուտները: Այս վայրը հայնի է նաև հենց ծովափի ավազների վրա տեղավորված ծովամթերքների ռեստորաններում: Այսքա՛ն երանի մեկ վայրում: Ուրիշ ի՞նչ է պետք գոնե մի քանի ժամով աշխարհի առօրեական հոգսերից կտրվելու համար: Այսքանի հետո ձեզ դեռ ունե՞ք սևեռուն մտքեր. դրանցից ձերբազատվելու լավագույն ուղին դայվինգն է, իսկ դայվինգի համար հիանալի վայր է նաև Բալին: Չենք մոռանում Բալիի մշակութային կենտրոն Ուբուդի և ջունգլիների վրայով սավառնող ճոճանակների մասին:
Բալիում գեղեցիկ հանգիստ կազմակերպելու լավագույն հասցեն մեր գրասենյակն է՝ Թրեվլ Թու (Travel2) Ամիրյան 27 հասցեում:
Թայլանդ

Էկզոտիկ հանգստի հետ ավելի հաճախ ասոցացվում է Ասիան, իսկ Ասիան՝ Թայլանդի: Կիտրոնախոտի և խոլորձի բույրերով համեմված մի երկիր՝ իր ընդարձակ ավազե լողափերով, ծովի բազմերանգ կապույտով, գետերի վրա լողացող շուկաներով, ծովամթերքով հարուստ խոհանոցով, մշակութային գլուխգործոցներով: Բացի ծովից ու արևի տակ ջերմանալու վայելքից, այստեղ նայելու և անելու շատ բան կա:
Հատկացրեք մի քանի օր Բանգկոկին: Բուդդայական տաճարները՝ Զմրուխտե Բուդդայի, պառկած Բուդդայի տաճարները, թագավորական մեծ պալատը, Սպիտակ տաճարը հիրավի անմոռանալի տպավորություն կթողնեն:
Երբ կտեղափոխվեք Պատտայա, ապա մի սահմանափակվեք միայն ծովափով: Նախ այստեղից շատ հարմար է մեկնել դեպի Կամբոջա, որտեղ կայցելեք Անկոր Վատ՝ ամենամեծ բուդդայան լքված վանական համալիրը: Պատտայայից կարելի է մեկօրյա այցեր կազմակերպել դեպի մոտակա գողտրիկ կղզիները: Վառ զգացողությունների համար վերցնում ենք թռիչք գաբոնով՝ զիպլայն ջունգլիների վրայով: Բացվող տեսարաններից ստացած վայելք խառնված վախի անհասկանալի զգացումի հետ: Դե ի՞նչ հետևանք սպասել այս կոկտեյլից. կարելի ասել միայն այն փորձելուց հետո:
Իսկ հենց Պատտայաում կարող եք այցելել, բաց մի թողեք առիթը տեսնելու Նոնգ Նուչ այգին, որը հայտնի է խոլորձների և տրոպիկական այլ բույսերի հսկայական հավաքածուով: Այստեղ կարող եք նաև ներկա գտնվել փղերի շոուին և նույնիսկ փղերով զբոսնել: Գեղեցիկ վայր է Բաան Սուկհավադի ճարտարապետական համալիրը, որը հայտնի է որպես հավերի թագավորի պալատ, քանի որ շինարարության միլիոնատեր հովանավորը իր կարողությունը կուտակել էլ թռչնամսի բիզնեսով:, Թայլանդի հնագույն բուդդիստական փայտե Ճշմարտության տաճարը և այլն: Ուշադրության են արժանի նաև Տիֆֆանի և Ալկազար շոուները:
Եվ չենք մոռանում, որ Թայլանդում հանգստանալու լավագույն սեզոնը սկսում է նոյեմբերից: Իսկ լավագույն արժեքներով փաթեթները պետք է ձեռք բերել հիմա մեզ մոտ՝ Թրեվլ Թու գործակալություն (Travel2) Ամիրյան 27 հասցեում:
Էկզոտիկ ուղղությունների շարքում հիշում ենք նաև Շրի Լանկայի, Վիետնամի, Սինգապուրի, Դոմինիկյան հանրապետություն, Ճամայկայի մասին: