Իսկ ինչի՞ հետ է համեմատվում Օդեսան Ձեզ մոտ։ Ինձ մոտ հյուրընկալ քաղաքացիներով, հրաշալի կլիմայով, տաք ծովով, ֆանտաստիկ խոհանոցով։ Բայց վստահորեն կարող եմ ասել, որ Օդեսայում ամենակարևորը լողափներն են։ Հիմա ավելի մանրամասն։
Լողափ Օրտադա
Սա տեղաբնակների և իհարկե զբոսաշրջիկների ամենասիրելի լողափերից է։ Նրա առավելութունը կայանում է նրանում , որ այն գտնվում է լեգենդար Ֆրանսիական բուլվարի հարևանությամբ։Հենց այստեղից էլ անմիջապես լողափ կարելի է իջնել ճոպանուղով, կամ 5 համարի տրամվայով։ Օդեսայում լողափերը համընդհանուր են՝ համապատասխան են և՛ մեծահասակների, և՛ երիտասարդության, և՛ իհարկե ընտանիքներին համար։ Լողափի մի մասը ազատ է՝ քաղաքային, իսկ մյուսը՝ վճարովի։ Այցելելով Օրտադա դուք կվայելեք ոչ միայն ծովային հանգիստ, այլև կբացահայտեք մի քանի հետաքրքիր տեսարժան վայրեր։ Կտեսնեք Օդեսայում միակ ճոպանուղին և իհարկե հսկայական քարը՝ "Villa Otrada" գրվածքով(նկարը ներքևում), որի մոտ պարտադիր լուսանկարվում է Օդեսսա այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ։ Լողափը առաջարկում է վճարովի ծառայություններ ՝ շեզլոնգներ, հովանոցներ, քաղցրահամ ջրով ցնցուղներ և այլն։

Լողափ Արկադիա
Վստահ կարող եմ ասել, որ Արկադիան Օդեսայի ամենաժամանակակից ափերից է, սակայն չեմ կարող չնշել նաև, որ ամենամարդաշատերից մեկն է։ Այստեղ զբաղմունք կգտնեն և՛ մեծահասակները, և փոքրերը։ Ունի ուղիղ մուտք դեպի ծով և համեմատաբար ավազոտ է։ Երեկոյան Արդակիան վերածվում է գիշերային կյանքի կիզակետի։ Այստեղ են գտնվում ամենահայտնի և թեժ փարթիներ կազմակերպող ակումբների մեծամասնությունը։ Շեզլոնգների արծեքները սկսում են 100 գրիվինից։ Եվ իհարկե քաղաքի կենտրոնից դեպի Առկադիա կարելի է հասնել № 5 և 13 տրոլեբուսներով, № 168,198 երթուղայիններով։ Այն գտնվում է Մուզկոմեդիա թատրոնի մոտ։

Լողափ Լանժերոն
Սա Օդեսայի ամենահին լողափերից մեկն է։Այստեղ 19-րդ դարի սկզբում տեղակայված էր Նովոռոսիյսկի մարզի գեներալ-մայոր Գաբրի Լանգերոնի ամառային նստավայրը: Բնակիչների մեծամասնությունը խոսում թ Լանժերոնի մասին, որպես ամենամաքուր և հարմարավետ լողափերից մեկը։ Աղբարկղերը տեղակայված են յուրաքնչյուր 10 մետրի վրա, լողափի ամբողջ երկայնքով ձգվում են հանդերձարաններ, այստեղ կգտնեք մինչև անգամ բուժկետ։ Լողափի տարածքում է գտնվում Դելֆինարիումը, որտեղ շաբաթվա բոլոր օրերին, բացի երկուշաբթիիից, տեղի են ունենում ներկայացումներ։ Շեզլոնգների գները կազմում են 40-50 գրիվին։ Կենտրոնից Լանժերոն հասնելու համար օգտվեք № 28 և 5 տրամվայներից, № 3 տրոլեյբուսից և № 203, 233, 193 երթուղայիներով։ Հարցրե՛ք Շեվչենկոյի անվան այգու վերջին կանգառը։

Լողափ Դելֆին
Այն հարմար է երեխաների հետ հանգստի համար։ Այստեղ կարող եք գտնել անվճար մանկական խաղահրապարակներ, հանդերձարաններ և քաղցրահամ ջրով ցնցուղներ։ Դելֆինում դուք կարող եք վերցնել ծառայությունների փաթեթ, որն իր մեջ ներառում է շեզլոնգ, ներքնակ և հովանոց։ Դելֆին հասնելու համար նստե՛ք № 5 տրամվայը Ֆրանսիական բուլվարից՝ հարցնելով "Шампанский переулок" կանգառը։

Լողափ Լուզանովկա
Լողափի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն մասնավոր է, ինչի արդյունքում այն հագեցած է ծովափնյա հանգստի վերջին նորամուծություններով։ Այստեղ կարող եք մնալ նաև մի քանի օրով։ Հատուկ այդ նպատակով ափին կան մի քանի տնակներ։ Վերջին 10 տարիների ընթացքում Լուզանովկան դարձել է այլընտրանքային տարբերակ Արկադիային՝ գիշերային կյանքի կիզակետ։ Լողափի հիմնական մուտքի եւ «Молодая гвардия» ճամբարի միջև տեղակայված են փայտյա տապչաններ, որոնց վրա անվճար կարող են հանգստանալ մեծահասակները և փոքրիկ երեխաներ ունեցող կանայք։ Շեզլոնգ և մատրաս վարձակալել կարելի է 50 գրիվինով։ Կենտրոնից նստե՛ք № 7 տրամվայը, կամ օգտվե՛ք № 120, 145, 146, 190 երթուղայիններից, հարցնելով Լուզանովկա կանգառը։

Լողափ Չայկա
Անունը ստացել է չայկա թռչունի ձև ունեցով ափ ունենալու պատճառով։ Տեղի բնակիչները լողափը սիրում են, որովհետև շատ հեշտ է այստեղ հասնելը։ Կենտրոնից Չայկա են հասնում գրեթե բոլոր երթուղայինները։ Այն քիչ լողափերից է, որտեղ բավական մեծ տարածք է հատկացված հաշմանդամներին՝ հատուկ ցնցուղներով և պետքարաններով։ Շեզլոնգների արժեքները սկսվում են 50 գրիվինից։ Երեխաները նույնպես գոհ կլինեն, քանի որ այստեղ կարող եք օգտվել խաղահրապարակից ամբողջ օրվա ընթացքում` վճարելով ընդամենը 30 գրիվին։ Կենտրոնից Չայկա կարող եք հասնել № 18 տրամվայով, № 127, 185, 191, 215, 223, 191 երթուղայիններով՝ հարցնելով "10-я станция Большого Фонтана" կանգառը։

Լողափ Ոսկե ափ
Վերջերս այստեղ բացվել է 200 մետր երկարություն ունեցող ավազե ափ։ Այստեղ կգտնեք տարատեսակ սրճարաններ և ռեստորաններ։ Լողափի մինուսներից մեկն այն է, որ այստեղ չկան ցնցուղ լոգարաններ։ Այստեղ կարող եք վարձակալել շեզլոնգներ` սկսած 50 գրիվինից։ Ինչպես նաև օգտնել տարատեսակ ջրային ատրակցիոններից` բավական մատչելի արժեքներով՝ սկսած 150 գրիվինից։ Ոսկե ափ կարելի է հասնել № 127, 185, 191, 215, 223, 191 երթուղայիններով և № 18 տրամվայով։ Կանգառ։ 16-я станция Большого Фонтана։

Լողափ Սովինյոն
Լողափերի մի ամբողջ համալիր, որը հայտնի է իր մաքրությամբ։ Խոսքը և՛ ջրի մասին է, և՛ ափի։ Տարածքը մասնավոր է, այդ իսկ պատճառով այստեղ կգտնեք ամենատարբեր ծառայությունների փունջ՝ ձեր օրը հագեցած և անմոռանալի դարձնելու համար։ Սովինյոն համարվում է էլիտար լողափ։ Այստեղ չեք հանդիպի աղմկոտ և գինովցած երիտասարդների խմբերի, սակայն դա բնավ չի նշանակում , որ հանգիստը այստեղ ձանձրալի է։ Երեխաների համար նույնպես ստեղծվել են ջուրը մտնելու անվտանգ տարածքներ և ակվապարկեր։ Կենտրոնից լողափ կարելի է հասնել № 17 տրամվայով և № 220 երթուղայինով։

Լողափ Կուրորտնիյ
Վոլեյբոլի սիրահարներ, սա ձեր տեղն է։ Կուրորտնիյում չեք հանդիպի երեխաների, մեծահասակների։ Այստեղ հավաքվում են քաղաքի երիտասարդությունը և ակտիվ հանգստի սիրահարները։ Լողափի ամբողջ տարածքում տեղակայված են ոչ այնքան մատչելի սրճարաններ, ռեստորաններ։ Այստեղ կգտնեք ջրային ատրակցիոններ և մինի նավակներ։ Քաղաքի կենտրոնից այստեղ կարելի է հասնել № 18 տրամվայով և № 127, 185, 191, 215, 223, 191 երթուղայիններով։ Կանգառ; 13-я станция Большого Фонтана։

Լողափ Չերնոմորկա
Սա պասիվ հանգստի սիրահարների համար իդեալական վայր է։ Այն տարբերվում է Օդեսայի մյուս բոլոր լողափերից նրանով, որ Չերնոմորկան գտնվում է բաց ծովի ափին։ Ծով, բնություն, անդորր՝ այս ամենը սպասում է ձեզ։ Կենտրոնից Չերնոմորկա հասնելու համար օգտնվեք № 31 տրամվայից և № 220 երթուղանինից։ Սա երթուղայինների հենց վերջին կայարանն է։
