Armenian

Սոցփաթեթով հանգստի կազմակերպում
Հայաստանում և Արցախում

Հանգստի կազմակերպման պրոցեսը՝

1․ Զանգահարում եք մեզ և նշանակում հանդիպում:

2․ Բանկից ստանում եք տեղեկատվություն Ձեր սոցփաթեթի մնացորդի վերաբերյալ:

3․ Միասին ընտրում ենք հյուրանոցը կամ փաթեթը:

4․ Կնքում ենք պայմանագիրը։

5․ Գնում եք բանկ համապատասխան կարգադրություն տալու համար։

6․ Հանգստի օրը մենք տեղափոխում ենք Ձեզ հյուրանոց։

Tropical set lines RTE

7․ Հանգստանում եք։

8․ Թարմ ուժերով վերադառնում եք տուն և գնում աշխատանքի։

Սոցփաթեթով հանգստի կազմակերպում
Հայաստանում և Արցախում

Դիտել բոլորը
Սևան
Բյուրական
Դիլիջան
Աղվերան
Գորիս
Ծաղկաձոր
Ջերմուկ
Արցախ
Արզնի
Ալավերդի

Հարցեր և պատասխաններ

Ովքե՞ր են հանդիսանում սոցփաթեթի շահառուներ

1.Հետևյալ պետական մարմինների աշխատողները (հաստիքացուցակով նախատեսված պաշտոն զբաղեցնողները).
ա. օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների),
բ. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ,
գ. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ,
դ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ,
ե. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ,
զ. Հայաստանի Հանրապետության դատախազություն,
է. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան,
ը. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով,
թ. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով,
ժ. Հաշվեքննիչ պալատ,
ժա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ,
ժբ. Դատական դեպարտամենտ,
ժգ. Քննչական կոմիտե,
ժդ. Հատուկ քննչական ծառայություն,
ժե. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
ժզ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով,
ժէ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

2.կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները (հաստիքացուցակով նախատեսված պաշտոն զբաղեցնողները)`
ա. հանրակրթական դպրոցներ,
բ. հատուկ հանրակրթական դպրոցներ,
գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,
դ. գրադարաններ,
ե. թանգարաններ,
զ. մշակույթի տներ, կենտրոններ,
է. թատրոններ,
ը. համերգային կազմակերպություններ,
թ. տարեցների տուն-ինտերնատներ,
ժ. երեխաների տուն-ինտերնատներ,
ժա. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ,
ժբ. երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ,
ժգ. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժդ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժե. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժզ. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժէ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժը. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժթ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ի. «Հայրենիք-սփյուռք» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իգ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իդ. «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իե. «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իզ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իէ. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իթ. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լ. «Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լա. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպություններ,
լբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,
լգ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լդ. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լե. «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լզ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լէ. «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
լը. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

3.Ինչպես նաև դատավորները, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի», «Արմենպրես» լրատվական գործակալության, «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, վերը նշված հաստատություններում չաշխատող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և Հայաստանի Հանրապետության «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողներ` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողները, ինչպես նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք:

Սոցիալական փաթեթ չի տրամադրվում (կամ կասեցվում է այդ ժամանակահատվածում՝ նշված անձանց համար) կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ տեղափոխված դիվանագետների, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝ պետական քաղաքական, պետական վարչական, ինքնավար (բացառությամբ դատավորների, դատախազների և քննիչների) պաշտոններ զբաղեցնող, գլխավոր դատախազի և նրա տեղակալների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի, Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող անձանց:

Որքա՞ն է սոցիալական փաթեթի սահմանաչափը (գումարը):

Սոցիալական փաթեթի սահմանաչափը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար ամսական սահմանված է 6 հազ. դրամ է, որում չեն ներառվում առողջապահական փաթեթի և պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար նախատեսված միջոցները (այս բաղադրիչների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարությանը):

Ովքե՞ր են համարվում աշխատողի անմիջական ընտանիքի անդամներ:

Աշխատողի անմիջական ընտանիքի անդամներ են համարվում աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան զավակը (զավակնեը):

Արդյո՞ք հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից:

Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելը տվյալ մարմնում ունեցել են սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:

Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները ո՞ր դեպքերում է հնարավոր կանխիկացնել:

Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում`

1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը, որի պատճենը պահվում է բանկում.

2) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է բանկում.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ է ներկայացնում դիմում նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին: Հարկային մարմնից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով, հարկային մարմնի և բանկի միջև փոխհամաձայնեցված կարգով կատարված հարցման միջոցով: Բանկը սույն հարցման պատասխանի հիման վրա աշխատողի` նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարները կանխիկ վճարում է աշխատողին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:

Եթե աշխատողը տվյալ բյուջետային տարում չի օգտվում սոցիալական փաթեթով իրեն հասանելիք գումարներից, ի՞նչ են լինում այդ գումարները:

Սոցիալական փաթեթի գումարները կուտակային բնույթ են կրում, այսինքն պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:

Սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկեր