Armenian

Խմբային տուր դեպի Իտալիա Շվեյցարիա Լիխտենշտեյն

Տուրը մեկնարկում է յուրաքանչյուր շաբաթ օր դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: 

շաբաթ

Ժամանում Միլանի օդանավակայան: Հանդիպում ընկերության ներկայացուցչի հետ: Տեղափոխում հյուրանոց: Ազատ ժամանակ

կիրակի

Միլան Նախաճաշ հյուրանոցում: Քաղաքային տուր Միլանում ռուսախոս ուղեկցորդով: Կտեսնեք Միլանի տաճարըմ Սֆորցեսկո դղյակը, Լա Սկալան, Վիկտորիա Էմանուիլե առևտրի կենտրոնը: Ազատ ժամանակ: Ցանկացողները կարող են վերցնել հավելյալ տուր Լա Սկալայում, կամ Սեռաոալլե աութլեթում: Գիշերակաց Միլանում:  

երկուշաբթի

Միլան Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ շոփինգի համար, ցանկացողների համար հավելյալ էքսկուրսիա դեպի Վերոնա՝ Ռոմեոյի և Ջուլիտայի հայրենիք: Գիշերակաց հյուրանոցում: 

երեքշաբթի

Լիխտենշտեյն, Ցյուրիխ

Նախաճաշ հյուրանոցում: Ելք: Մեկնում ենք Ցյուրիխ: Ճանապարհին կանգառ Լիխտենշտեյնում: Լիխտեյնշտեյն՝ փոքրիկ, հմայիչ մի երկիր ընդամենը 160մ2  տարածքով: Երկիր 2/3 զբաղեցնում են սարերը: էքսկուրսիա մայրաքաղաքի պատմական կենտրոնում ռուսախոս ուղեկցորդով: Շարունակում ենք ուղևորությունը դեպի Ցյուրիխ՝ Շվեյցարիայի ֆինանսական կենտրոն: Էքսկուրսիա քաղաքի պատմական կենտրոնում ռուսախոս ուղեկցորդով: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում:

չորեքշաբթի

Ռեյնի ջրվեժ-Շտայն ամ Ռայն-Լյուցեռն

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ օրվա առաջին կեսին ցանկացողների համար հավելյալ էքկուրսիա դեպի Ռեյնի ջրվեժներ և հեքիաթային քաղաք Ատայն Ամ Ռայն, որը գտնվում է Ռեյն գետի ափին: 

Օրվա երկրորդ կեսին հավելյալ էքսկուրսիա դեպի Լյուցեռն: Զբոսանք քաղաքի պատմական հատվածում, որը հայտնի է իր փայտաշեն կամուրջներով  և սրածայր աշտարակներով: Ազատ ժամանակ: Վերադարձ հյուրանոց: 

հինգշաբթի

Բեռն - Մոնտրե

Նախաճաշ հյուրանոցում: Ելք: Մեկնում ենք Բեռն: Զբոսանք քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում են երկրի ամենաբարձր եկեղեցին, զանգակատունը: Մեկնում ենք Իտալիա: Ճանապարհին հավելյալ կանգառ Մոնտրե առողջարանային քաղաքում՝ Ժնևի լճի ափին: Տեղավորում հյուրանոցում Պյեմոնտի շրջանում:

ուրբաթ

Թուրին-Միլան

Նախաճաշ հյուրանոցում: Ելք: Մեկնում ենք Թուրին՝ Պյեմոնտ շրջանի կենտրոն, 2006թ. ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաքը և հանրահայտ թուրինյան պատանքի գտնվելու վայրը: Զբոսանք քաղաքի կենտրոնում՝ Կաստելլո հրապարակ, Ռեալե պալատ, Սավոյան տոհմի թագավորական պալատ, Սուրբ Սինդոնե մատուռ, որտեղ և պահվում է Թուրինյան պատանքը: Ազատ ժամանակ: Կարող եք վերցնել հավելյալ էքսկուրսիա թագավորական պալատում: Մեկնում Միլան: Գիշերակաց:

Շաբաթ

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

Փաթեթը ներառում է՝

Ծրագրի մեջ ներառված է՝

  • Հյուրանոցային կեցություն 3*-4* հյուրանոցներում
  • Խմբային դիմավորում-ճանապարհում Մալպենսա օդանավակայում
  • Տրանսպորտ տուրի ընթացքում
  • Էքսկուրսիաներ ռուսախոս ուղեկցորդով Միլանում և Ցյուրիխում
  • Այց Թուրին, Բեռն, Լիխտենշտեյն ռուսախոս օգնակաի հետ:

Էքսկուրսիաներ և հավելավճարներ

  • Թանգարանի տոմսեր
  • Զբոսաշրջային հարկ
  • Լա Սկալա թատրոն՝ 35 եվրո
  • Էքսկուրսիա դեպի Լյուցեռն՝ 60 եվրո
  • Էքսկուրսիա դեպի ջրվեժներ և Շտայն Ամ Ռայն՝ 60 եվրո
  • Էքսկուրսիա դեպի Վերոնա՝ 55 եվրո
  • Այց Սերավելլե աութլեթ՝ 30 եվրո
  • Կանգառ Մոնտրե քաղաքում՝ 10 եվրո
  • Էքսկուրսիա թագավորական պալատում՝ 35 եվրո
  • Ականջակալներ ողջ ուղևորության ընթացքում՝ 15 եվրո

Փաթեթի արժեքը՝ 

  • 310 եվրո մեկ անձի համա երկտեղանոց համարում
  • Հավելավճար մեկտեղանոց համարի համար՝ 150 եվրո
  • Ամանորյա հավելավճար՝ 10 եվրո

Հավելավճար Բերգամոյի օդանավակայանում դիմավորել-ճանապարհելու համար՝ 30 եվրո 1 անձ/ուղղություն

Ցանկանու՞մ ես մասնակցել: Դիմի՛ր: