Armenian
Վենետիկ, Վիեննա, Զալցբուրգ, Մյունխեն, Ինսբուրգ, Վերոնա

Տուրի մեկնարկը շաբաթ օրերին նշված ամսաթվերով

Ուղևորության ծրագիր
Ուղևորության ծրագիր

Օր 1, Շաբաթ՝ 

Ժամանում Վենետիկի օդանավակայան: Հանդիպում ընկերության ներկայացուցչի հետ: Տեղափոխում հյուրանոց Վենետոյի շրջանում: Ընթրիք: Գիշերակաց:

Օր 2, Կիրակի՝

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Վենետիկում-ջրի վրա կառուցված բացառիկ քաղաք, որը հայտնի է իր պալատներով, ջրանցքներով և իհարկե դիմակահանդեսով:

Ժամանաում Վենետիկ: Քաղաքային տուր ռուսախոս զբոսավարի հետ: Ազատ ժամանակ: Մեկնում Ուդինե: տեղավորում հյուրանոցում: Ընթրիք: Գիշերակաց:

Օր 3, Երկուշաբթի՝

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, երաժշտության քաղաք, որտեղից Հաբսբուրգների տոհմը տիրում էր մի ողջ կայսրության: Հենց այստեղ են ստեղծագործել աշխարահռչակ նկարիչներ, կոմպոզիտորներ և ճարտարապետներ: Քաղաքային տուր Վիեննայում ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ (Մարիա Թերեզայի հուշարձան, Պառլամենտ, Բուրգ թատրոն, Վիեննայի քաղաքապետարան, Ռիգենշտրասսե, Օբետա եկեղեցի): Տեղավորում հյուրանոցում Վիեննայի շրջանում: Ազատ ժամանակ: Ցանկացողները կարող են պատվիրել հավելյալ էքսկուրսիա ՛՛Երեկոյան Վիեննա՛՛: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4, Երեքշաբթի՝

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկացողները կարող են պատվիրել հավելյալ էքսկուրսիա ՛՛Վիեննական անտառ՛՛:Երեկոյան ցանկացողները կարող են  պատվիրել հավելյալ էքսկուրսիա ՛՛Շյոնբրուն դղյակ՛՛:Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 5 Չորեքշաբթի՝

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Մյունխեն-BMW մեքենաների հայրենիք, տարատեսակ գարեջրերի, առաջատար տեխնոլոգիաների, գոթիկ ճարտարապետության և բարոկո ոճի շենքերի բազմազանություն: Ճանապարհին կանգառ Մոցարտի ծննդավայր Զալցբուրգում, քաղաք, որը հայտնի է իր բազմաթիվ համերգային սրահներով և եկեղեցիներով, որտեղ հնչում է դասական երաժշտություն: Զբոսանք քաղաքում ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ: Ժամանում Մյունխեն: Քաղաքային տուր ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ: Ընթրիք: Տեղավորում հյուրանոցում Մյունխենի շրջանում: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 6 Հինգշաբթի՝

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ինսբուրգ: Այս քաղաքում այնքան շատ են մշակութային և բնական տեսարժան վայրերը, որը թվում է այստեղ է կենտորնացել ողջ Ավստրիայի մշակույթը: Քաղաքային տուր ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ` Հաղթանակի դարպասներ, Աննայի սյուններ, Ոսկե տանիք, Հոֆբուրգ պալատ): Ազատ ժամանակ: Ցանկացողները կարող են պատվիրել հավելյալ էքսկուրսիա ՛՛Սվարովսկի՛՛ գործարան: Մեկնում Վերոնա՝ Ռոմեոյի և Ջուլիետայի հայրենիք: Տեղավորում հյուրանոցում: Ընթրիք: Գիշերակաց:

Օր 7 Ուրբաթ՝

Նախաճաշ հյուրանոցում: Զբոսանք Վերոնայում: Ազատ ժամանակ: Ցանկացողները կարող են պատվիրել հավելյալ էքսկուրսիա դեպի Մանտույա: Տեղափոխում Վենետո: Ընթրիք: Գիշերակաց:

Օր 8 Շաբաթ՝

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում օդանավակայան:

Փաթեթը ներառում է
  • Տրանսպորտ ողջ տուրի ընթացքում
  • Հյուրանոցային կեցություն 3-4* հյուրանոցներում նախաճաշով և ընթրիքով
  • Ռուսախոս ուղեկցորդ
  • Ռուսախոս լիցենզավորված զբոսավարներ
  • Քաղաքային տուր Վենետիկում 2 ժամ
  • Զբոսավարով էքսկուրսիաներ Մյունխենում, Վիեննայում և Զալցբուրգում 
  • Զբոսանք Վերոնայում ուղեկցորդի հետ:
Հավելյալ վճարներ
  • Թանգարանների և եկեղեցիների մուտքավճարները
  • Զբոսանք Ջուդեկա ջրանցքով, երկկողմանի տոմսի արժեքը 20 եվրո
  • Զբոսանք Ջուդեկա և Մեծ ջրանցքներով, երկկողմանի տոմսի արժեքը 35 եվրո
  • Էքսկուրսիա ՛՛Երեկոյան Վիեննա՛՛, 50 եվրո
  • Էքսկուրսիա ՛՛Վիեննական անտառ՛՛, 50 եվրո
  • Այց ՛՛Սվարովսկի՛՛ գործարան, 35 եվրո
  • Էքսկուրսիա Շյոնբրուն պալատ ներառյալ մուտքավճարը, 40 եվրո
  • Էքսկուրսիա Մանտույա, 40 եվրո
  • Ականջակալներ, 15 եվրո, պարտադիր վճարվում է տեղում
  • Մուտք սահմանափակ երթևեկությամբ փողոցներ, 10 եվրո
  • Խմիչքներ և թեյավճարներ
  • Քաղաքային հարկ, վճարվում է հյուրանոցում
Փաթեթի արժեքը մեկ անձի համար

Փաթեթի արժեքը 28/12/2019 - 15/03/2020 

  • 490 եվրո մեկ անձի համար երկտեղանոց համարում
  • Հավելավճար մեկտեղանոց համարի համար՝ 250 եվրո
  • Զեղչ համարում երրորդ անձի համար՝ 20 եվրո
  • Ամանորյա հավելավճար՝ 10 եվրո

 

Փաթեթի արժեքը 16/03/20 - 12/09/20

  • 525 եվրո մեկ անձի համար երկտեղանոց համարում
  • Հավելավճար մեկտեղանոց համարի համար՝ 265 եվրո
  • Զեղչ համարում երրորդ անձի համար՝ 20 եվրո
  • Հավելավճար 30 եվրո 28/12, 25/04, 15/08 ամսաթվերի համար:
  • Տուրի օրերը՝ 28/12, 14/03, 25/04, 13/06, 18/07, 15/08, 12/09

 

Հավելավճար Բերգամոյի օդանավակայանում դիմավորել-ճանապարհելու համար՝ 30 եվրո 1 անձ/ուղղություն

 

Ցանկանու՞մ ես մասնակցել: Դիմի՛ր: