Armenian

Grand Rotana Resort & Spa 5*

Ավիատոմս
Հյուրանոոց
Ուղևորափոխադրում
Ամենը ներառյալ
Artboard 18
Ապահովագրություն
Նկարագրություն`

Շարմ էլ Շեյխի օդանավակայանից 5կմ հեռավորության՝ Շարկս Բեյ գեղեցիկ ծովածոցում է գտնվում Grand Rotana Resort & Spa 5* հյուրանոցը: Հյուրանոցն աչքի է ընկնում իր ընդարձակ կանաչապատ տարածքով և տարրբերվում է տարածքում աճող 2000 արմավենիներով: Հյուրանոցի ունի կասկադային կառուցված, ընդունարանից մինչև լողավազանի մակարդակ գործում են շարժասանդուղքներ: Այս հյուրանոցը դուր կգա խաղաղ հանգիստ նախաընտրող հյուրերին: Սա հիանալի տարբերակ է ինչպես  ընտանեկան խաղաղ հանգստի համար, այնպես էլ նորապսակների, երիտասարդների համար, որոնց հատկապես դուր կգա Soho Square-ի մոտիկությունը (5 կմ): 

Հյուրանոցը ստացել է Health First առողջության և հիգիենայի պահպանման հավաստագիր:

Անվճար Wi-Fi սպասասրահում:

Հյուրանոցը գտնվում է ծովափնյա առաջին գծում, Ափը ավազային/կորալային, երկարությունը 450մ, մուտքը նավակամուրջներով:Նավակամուրջների երկարությունը 12մ, 15մ և 20մ: Երեխաների համար նախատեսված է ավազային լագունա:  

Մեկ շաբաթյա փաթեթի արժեքը մեկ անձի համար սկսած 775 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից:

 

Սենյակներ և ենթակառուցվածքներ` 
Քարտեզ`
Կարծիքներ`

Կարևոր տեղեկատվություն COVID-19-ի պայմաններում ճամփորդելու մասին:

Պարտադիր է արդյո՞ք Եգիպտոս մեկնելուց առաջ կատարել COVID-19 թեստավորում:

Եգիպտոսի կառավարությունը չի պահանջում ներկայացնել ապացույց COVID-19 բացասական արդյունքի մասին:  

Բժշկական ապահովագրությունը պարտադիր է:

Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում Զվարթնոց օդանավակայանում թռիչքից առաջ:

Զվարթնոց օդանավակայանի տարածք մուտքը թույլատրվում է միայն ուղևորներին: Ուղեկցող անձինք, հարազատները չեն կարող մտնել մեկնումների սրահ: 

Օդանավակայանի տարածքում ուղևորները պարտավոր են կրել դրմակներ, ձեռնոցներ և պահպանել սոցիալական հեռավորություն: 

Ուղևորները անցնում են ջերմաչափում: Կասկածելի ջերմություն ունեցող ուղևորի նստեցումը կարող է արգելվել:

Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում Եգիպտոսի օդանավակայաններում ժամանումից հետո:

Եգիպտոսի ցանկացած օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորները ջերմաչափվում են: Սակայն պատահականության սկզբունքով կարող են անցկացվել անվճար թեստավորումներ: Եթե ուղևորի թեստի արդյունքը  դրական է, նա պարտավոր կլինի պահպանել 14օրյա կարանտին:

Օդանավակայանում դիմակների կրումը պարտադիր է:

Ինչպե՞ս է կազմակերպվում ուղևորափոխադրումները օդանավակայանից հյուրանոց:

Հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցները ախտահանվում և օդափոխվում են: Տրանսպորտային միջոցի մաքսիմալ ծանրաբեռնվածությունը 50 տոկոս է: Եվ ուղևորները, և վարորդը կրում են դիմակներ:

Ի՞նչպես են դիմավորում հյուրանոցում:

Մինչև հյուրանոց մտնելը բոլոր հյուրերը ջերմաչափվում են, իսկ ճամպրուկները ախտահանվում: 

Հյուրը անձամբ է իր ճամպրուկը տեղափոխում դեպի ախտահանման կետ:

Ընդունարանում հյուրն անձամբ լրացնում է իր տեղեկատվական թերթիկը (анкета) և ստանում իր սենյակի ախտահանված բանալին:

Թերթիկների լրացման վայրում առկա է ձեռքերի ախտահանիչ և մեկանգամյա փաթեթավորմամբ գրիչ: 
Ընդունարանի աշխատակիցները կրում են դիմակ և ձեռնոցներ, իսկ հյուրի և աշխատակցի միջև առկա է թափանցիկ պաշտպանիչ էկրան:

Ի՞նչ սկզբունքով է կազմակերպվում և մատուցվում սնունդը:

Բոլոր ռեստորանների և սրճարանների մուտքերի մոտ տեղադրված են ախտահանիչ նյութերի կայաններ:

Սեղանների միջև պահպանվում է 2մ. հեռավորություն: 

Սեղանի պարագաները և համեմունքները անհատական փաթեթավորմամբ են:

Հյուրանոցի ռեստորանների, սրճարանների, բարերի մենյունները կարելի է ներբեռնել սեղաններին տեղադրված QR կոդի միջոցով: 

Հյուրերը զբաղեցնում են սեղան և կատարում ընտրություն ըստ մենյուի, իսկ մատուցողը մոտենում է, ընդունում է պատվերը, ապա մատուցում: Այս կարգը գործում է հյուրանոցի բոլոր սրճարանների,  բարերի համար:

Ավելի ուշ կարող է գործի նաև շվեդական սեղան: Սպասարկումը և մատուցումը միայն անձնակազմի կողմից:

Անվտանգ է արդյո՞ք ծովափը:

Ծովափնյա բոլոր պարագաները յուրաքանչյուր հյուրից հետո ախտահանվում են: Ծովափնյա հովանոցների միջև պահպանվում է 2մ հեռավորություն: 

Ե՛վ լողափին, և՛ լողավազանի մոտ ախտահանված և օգագործման պիտանի աթոռների վրա փակցված է հատուկ ժապավեն:

Ինչպե՞ս պահպանել զգուշություն հանգստի ընթացքում:

Հյուրանոցի հյուրերին խորհուրդ է տրվում հյուրանոցում ընդունված անվտանգության ուղեցույցներին:

Կրե՛լ դիմակ, ձեռնոց, ախտահանե՛լ ձեռքերը, պահպանել հեռավորություն, վերելակից օգտվել միայն նույն սենյակում բնակվող անձի ուղեկցությամբ, օգտագործել մեկանգամյա օգտագործման սպասք: 

Ի՞նչ դեղեր և այլ պարագաներ տանել Հայաստանից:

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Եգիպտոս մեկնելուց առաջ պետք է ձևակերպի ճանապարհորդական ապահովագրություն: 

Ինչպես նաև խորհուրդ ենք ճամպրուկում ունենալ ջերմիջեցնող, ցավազրկող, հակաալերգիկ, մարսողությունը կարգավորող դեղամիջոցներ և դիմակի, ձեռնոցի ու ալկոգելի որոշակի քանակ:

Վարակվելու դեպքում ի՞նչ է սպասվում զբոսաշրջիկին:

Կովիդ-19 ախտանիշների դեպքում յուրաքանչյուր հյուր պարտավոր է տեղյակ պահել հյուրանոցի տարածքում ներկա բուժ. աշխատողին: 

Եթե բժշկի ցուցմամբ անց է կացվում Կովիդ-19 թեստավորում, որի արդյունքը լինում է դրական, ապա հյուրը տեղափոխվում է հյուրանոցի մեկուսարան կամ բուժ. հաստատություն հետագա բուժման: 

Բուժման հետևանքով զբոսաշրջիկը կարող է բաց թողնել իր վերադարձի թռիչքը: Խորհուրդ մեր կողմից. ձեռք բերե՛ք այնպիսի ապահովագրություն, որը, բացի բուժման հետ կապված ծախսերից, հոգում է նաև հիվանդության հետևանքով իր թռիչքը բաց թողած շահառուի հետադարձ թռիչքի հետ կապված ծախսերը:  

Ինչպե՞ս է անցնում հանգստի պրոցեսը:

Հանգստի ամբողջ ընթացքում հյուրանոցի աշխատակազմը հետևողական է հյուրերի անվտանգության  հիգիենայի համար: 

Հյուրանոցի ողջ տարածքում հյուրերի տրամադրության տակ են ախտահանող նյութեր, դիմակներ և ձեռնոցներ: Փակ տարածքներում հյուրերին խորհուրդ է տրվում կրել դիմակներ: 

Մինչև նոր հյուրերի մուտքը սենայկը օդափոխվում է 12 ժամ: Հյուրընկալմանը պատրաստ համարի դռանը փակցվում է ժապավեն: 

Լոգանքի և լողափի սրբիչները առկա են սենյակում փաթեթավորված վիճակում: Սենյակում առակ է նաև անկողնային պարագաների լիացուցիչ հավաքածու:

Սենյակը մաքրվում է 48 ժամը մեկ անգամ, սակայն ըստ հյուրի պահանջի կարող է մաքրվել ավելի հաճախ:

Հեռակառավարման վահանակները առկա են պլաստիկե փաթեթավորմամբ: 

Սոնյակում առկա է թեյնիկ, թեյի և սուրճի պարագաներ, փաթեթավորված գդալ, պլաստիկե բաժակ սառը և թղթե բաժակ տակ հեղուկների համար: 

Անիմացիոն ծրագրերը և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար անց են կացվում բացօթյա փոքր խմբերով:

Ջրային ատրակցիոնները ախտահանվում են ժամը 30 րոպեով: 

Մարզասրահ կարելի է այցելել նախնական գրանցումով: Մարզասրահում միաժամանակ կարող են գտնվել 3 անձ: Յուրաքանչյուր հյուրից հետո մարզասարքերը ախտահանվում են: Մարզասարքերի միջև պահպանվում է 2մ հեռավորություն: Ախտահանված մարզասարքերին փակցվում է ժապավեն:

Հյուրանոցի թույլատրելի ծանրաբեռնվածությունը 50 տոկոս է: 

Ինչպե՞ս է կազմակերպվում հյուրերի ելքը:

Սենյակը պետք է հանձնել մինչև 11.00: 

Սենյակի բանալին պետք է իջեցնել դրա համար նախատեսված արկղի մեջ: Եթե պետք է վճարել հավելյալ ծառայությունների համար, ապա պետք է օգտագործել պլաստիկ քարտեր: 

Ունե՞ք այլ հարցեր: Դիմե՛ք: