Armenian

    Կորպորատիվ տուրիզմը աշխատակիցների խրախուսման արդյունավետ միջոց է։ Արտերկրում կազմակերպվող կորպորատիվ միջոցառումները, ժամանցային ծրագրերը, հանդիպումները, սեմինարները դրական են ազդում կոլեկտիվում աշխատանքի օգտակար գործողության գործակցի բարձրացման և աշխատակիցների համախմբվածության վրա։ Կորպորատիվ ուղևորությունները պահանջում են շատ պատասխանատու և նախապատրաստական երկարատև աշխատանք: Ուղևորության պլանավորումը սկսում է ամենաքիչը մեկ ու կես ամիս առաջ։ Որպեսզի ամեն ինչ անցնի բարձր մակարդակով, հարկավոր է մտածել միջոցառման անցկացման վայրի մասին, ծրագրի մանրամասների, հյուրերի քանակի, աշխատակիցների գիշերակացի, սննդի կազմակերպման, տրանսպորտի և տեխնիկական այլ պայմանների ապահովման մասին։ Փորձել կազմակերպել այս ամենը ինքնուրույն անշուշտ շատ մեծ ջանքեր ու ժամանակ կխլի՝ պատճառելով ավելորդ անհանգստություն։

Մենք առաջարկում ենք վստահել մեզ ձեր ընկերության կորպորատիվ ուղևորությունների կազմակերպումը և այդ ամենը բարձր մակարդակով իրականացնելու համար։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճամփորդությունների կազմակերպում ցուցահանդեսներ, սեմինարներ, կոնֆերենցիաներ, թրեյնինգներ․․․

Ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների հանգստի կազմակերպում

Հյուրանոցների և բնակարանների ամրագրում

Ավիատոմսերի ամրագրում

Տրանսֆերների ամրագրում և ավտովարձույթ

Չարտերային չվերթների կազմակերպում

Հյուրերի ընդունելության կազմակերպում

Վիզայի աջակցման ծառայություն

ballon

Էքսկուրիսաների կազմակերպում

Ընկերության աշխատակիցների գործուղումների կազմակերպում

VIP սպասարկում օդանավակայաններում

Ապահովագրություն

Մեր մասնագետները՝

1․ կօգնեն Ձեզ ընտրել լավագույն տարբերակները ճամփորդության իրական նպատակին հասնելու համար

2․ Կհիշեցնեն ամենամանրուքների մասին և կապահովեն համապատասխան տոմսերով։

3․ Կօգնեն օպտիմալացնել միջոցառումների ժամանակացույցը ողջ ճամփորդության ընթացքում։

4․ Կտրամադրեն Ձեր ընկերության համար լավագույն պայմանագիը և վճարման տարբերակները։

 

 

Մեր ընկերության հետ համագործակցելու առավելություններն են՝

• մենք կազմակերպում ենք կորպորատիվ ուղևորություններ տարբեր ուղղություններով և ձևաչափերով, 

• յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում ենք անհատական մոտեցում. դիմելով մեր ընկերությանը՝ դուք կաշխատեք անհատական մենեջերի հետ, ով կզբաղվի Ձեր ընկերության աշխատակիցների ճամփորդությունների և միջոցառումների կազմակերպմամբ, կօգնի հարթել առաջացած խնդիրները, և իհարկե կկիսի այս կարևոր գործի պատասխանատվությունը։ 

• յուրաքանչյուր դեպքի համար մենք ներդնում ենք մեր ողջ փորձը, գիտելիքներն ու եռանդը Ձեր միջոցառումն անմոռանալի դարձնելու համար: Մենք առաջնորդվում ենք ոչ թէ հաճախորդների քանակով, այլ մեր սպասարկումից ստացած նրանց գոհունակության աստիճանով:

Թե ինչպես է անցնում կորպորատիվ հանգստի կազմակերպման ողջ պրոցեսը

1․ Սկզբում մենք ստանում ենք հարցումը։

2․ Համաձայնեցնում ենք ամսաթիվը, պայմաննները, և վերջնական բյուջեն։

3․ Ճշգրտում ենք մանրամասները, նպատակներն ու ցանկությունները։

4․ Կազմում ենք պլանը և համաձայնեցնում Ձեզ հետ։

5․ Ամրագրում ենք բոլոր անհրաժեշտ ծառայությունները։

6․ Հանձնում ենք բոլոր փաստաթղթերը Ձեզ։

7․ Դուք ժամանում եք հանգստի վայր։

8․ Մենք ուղեկցում ենք Ձեզ ամբողջ հանգստի ընթացքում։

9․ Զվարճացեք միջոցառման ընթացքում։

10․ Ուրախ վերադարձ դեպի տուն։

Ովքե՞ր են մեր հաճախորդները։

Բանկեր

Artboard 26

ՏՏ Ընկերություններ

fc

Բժշկական հաստատություններ

alliance-team-partner-federation-union

Սպորտային Ֆեդերացիաներ