Armenian

Բիզնես ուղևորություն դեպի ԱՄՆ
07.12-15.12.2019թ.

Ուղևորության ծրագիր

07, դեկտեմբեր/շաբաթ

Հյուրերի ժամանում և գրանցում հյուրանոցում: Ժամային փոփոխության ադապտացում:

Հյուրանոց՝ Crowne Plaza Foster City - San Mateo ****

Հյուրանոցը տեղակայված է Սիլիկոնյան Հովտի հենց կենտրոնում, որտեղից շատ հարմար է հասնել ցանկացած ընկերություն կամ Հովտի տեսարժան վայրեր:

08, դեկտեմբեր/կիրակի

Ներածական դասախոսություն

Կքննարկենք՝

  • Ամերիկյան մշակույթի հիմնական տարբերությունները այլ երկրներից
  • Սիլիկոնյան հովտի կորպորացիաների աճի հիմնական պատճառները
  • Ամերիկյան ընկերությունների աշխատանքի հիմնական սկզբունքները, կորպորատիվ մշակույթը, աշխատակիցներին աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, առաջխաղացումը և ազատումը:
  • Ամերիկյան վենչուրային շուկայի առանձնահատկությունները, ստարտափների աշխատանքը, ֆոնդեր և աքսելերատորներ:

Ուղեղային հարձակում

Կձևակերպենք Ձեր պահանջը ուղևորությունից, կգնտենք հարցեր, որոնց պատասխանները դուք կցանկանաք ստանալ Սիլիկոնյան Հովտում:

Ծանոթություն

Կպայմանավորվեք ներքին կանոնների մասին և կգտնեք ընդհանուր հետաքրքրություններ խմբի անդամների հետ:

Էքսկուրսիա Սան Ֆրանցիսկոյում

Պրոֆեսիոնալ ռուսախոս գիդը կուղեկցի Ձեզ Սան Ֆրանցիսկոյի ամենատեսարժան վայրերով: Ձկնորսական նավահանգիստ և Պիրս 39, ֆինանսական թաղամաս, վառ Chinatown, գեղատեսիլ The Marina District և Union Square, հանրահայտ Golden Gate կամուրջը և Golden Gate Park այգին, Lombard street և իհարկե Twin Peaks բլուրներ, որտեղից բացվում է շքեղ տեսարան դեպի քաղաք:

09, դեկտեմբեր/երկուշաբթի

Կիրակին մենք կնվիրենք ներխմբային հաղորդակցություններին:

Դուք կմասնակցեք էֆեկտիվ թիմային վարժանքների, որոնք թիմային ուսուցումը կդարձնի ավելի արդյունավետ:

Կիմանաք, թե ինչպես կատարել նմանատիպ վարժանքներ Ձեր ընկերության ներսում, որը Ձեր թիմին կդարձնի ավելի միասնական և աշխատասեր:

Պրակտիկան կանցկացնենք ոգեշնչող միջավայրում՝ օվկիանոսի ափին: Կհամադրենք հաճելին օգտակարի հետ: Կմշակենք փոխգործակցություն խմբի ներսում, կզբոսնենք օվկիանոսի ափով, կտեսնենք ծովակատուներ, վայրի կենդանիներ և միգուցե նույնիսկ կապույտ կետեր:

Երեկոյան կվերադառնանք Հովիտ, կամփոփենք օրվա արդյունքները և կհանգստանանք հագեցած օրվանից հետո:

10, դեկտեմբեր/երեքշաբթի

Կալիֆորնիաի համալսարան, Բերկլի

Խոսնակներ՝ համալսարանի շրջանավարտ և դասախոս 

Բերկլիի կալիֆորնիական համալսարանը աշխարհում #1 պետական համալսարանն է: Դուք կիմանաք, թե ինչպես է կազմակերպվում ներքին աշխատանքը համալսարանում, և ինչ գործոններով է պայմանավորված այն, որ հենց այստեղի ուսանողներն են աճում մինչև Սիլիկոնային հովտի հսկաների: Այստեղ են սովորել Apple-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, Adobe Inc. հիմնադիր Շանտանու Նարայեն, Էրիկ Շմիդտը Գուգլի տնօրենների խորհրդից, ինչպես նաև 29 Նոբելյան մրցանակակիրներ: 

Դասախոսը, որի հետ դուք կհանդիպեք, անձամբ ծանոթ է Սիլիկոնային հովտի ներկայացուցչների հետ՝ Իլոն Մասկ, Րիդ Հոֆֆման, Մարկ Ցուկենբերգ և այլոք: Դասախոսություն Նեթֆլիքսի կորպորատիվ մշակույթի մասին. ֆիլմերի և սերիալների արտադրություն և ցուցադրություն, 7100 աշխատակից

Դուք կծանոթանաք ներքին այն պրոցեսներին, որոնք նպաստում են թիմում վստահելի և ազնիվ մթնոլորիտի ստեղծմանը: Այս կորպորացիան ունի հարթ կառուցվածք՝ առանց ղեկավարների ստորաբաժանումների միջև: Նեթֆլիքսի առանցքային տարբերությունը մյուսներից. ընկերության ներսում աշխատակիցներին տրվում է առավելագույն ազատություն պատասխանատվության հետ համատեղ: Յուրաքանչյուր աշխատակից կարող է օգտագործել ընկերության ցանկացած ռեսուրս, եթե հետո կարող է հիմնավորել, որ գործել է՝ ելնելով բացառապես ընկերության շահերից: Նեթֆլիքսի զարմանալի կորպորատիվ մշակույթի մասին աշխատակազմի գծով նախկին տնօրենը գրել է գիրք ՙՙՈւժեղագույնները՝ բիզնես ըստ կանոնների՚՚:

11, դեկտեմբեր/չորեքշաբթի

Հանդիպում Apple ընկերությունում. էլեկտրոնիկայի նախագծում, արտադրություն և վաճառք, 132000 աշխատակից

Խոսնակ՝ Apple ընկերությունում աշխատանքային խմբի ղեկավար, որը զբաղվում է աուդիոսարքավորումների արտադրությամբ և անմիջականորեն մասնակցում է ապրանքի ստեղծմանը: Հաճախ մեկնում է Չինաստան և Կորեա՝ այցելելու Apple-ի արտադրական կետեր:

Զրույցի ընթացքում, դուք կիմանաք, թե ինչպես է թողարկում իր արտադրատեսակները աշխարհի ամենանորարական ընկերությունը: Խոսնակը կպատասխանի ընկերության առանցքային սկզբունքների վերաբերյալ ձեր հարցերին, կպատմի, թե ինչպես են մարդիկ աշխատանքի ընդունվում և աճում ընկերությունում, ինչ գործիքներ կարող եք կիրառել ձեր թիմի արդյունավետ աշխատանքի համար:

Apple Park այցելուների կենտրոն: Դրսից կդիտեք աշխարհի ամենաթանկ ընկերության շենքը, ապա նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ կհայտնվեք այնտեղ, ուր կողմնակի անձանց մուտքն արգելված է: Այստեղ կայցելեք Apple Store, որտեղ կարող եք հուշանվերներ գնել ձեր հարազատների համար: Միայն այս խանութում է ներկայացված ընկերության արտադրանքի ողջ տեսականին: Ընկերության հետ ծանոթանալուց հետո, կգնանք դեպի ամենասկիզբը՝ Ստիվ Ջոբսի ավտոտնակը, որտեղ հավաքվել է ընկերության առաջին համակարգիչը և որտեղից առաջացել է ընկերությունը, որն առաջինն աշխարհում հասավ 1տրիլիոն դոլար կապիտալի:

12, դեկտեմբեր/հինգշաբթի

42 Սիլիկոնյան հովիտ. Ծրագրավորման նորարարական դպրոց

Խոսնակներ՝ դպրոցի ռեզիդենտներ

Նրանք կպատմեն ուսման առանձնահատկությունների մասին. ինչպես սովորել առանց դասերի, դասավանդողների և քննությունների:

Այցելությունը այս դպրոց գերազանց հնարավորություն է իմանալու, թե ինչպիսին է լինելու ապագայի կրթությունը: Նմանատիպ առանց ուսուցիչների դպրոցները ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ են տարածվում: Միգուցե, դուք եք այն մեկը, որը կներմուծի այս միտումը ձեր երկիր և նոր ուղղության հիմնադիր կդառնաք:

Հանդիպում բիզնես-հրեշտակի հետ

Խոսնակ՝ Apple-ի նախկին թոփ մենեջեր, iTunes-ի նախկին ղեկավար, որը աշխատել է անմիջապես Ստիվ Ջոբսի ղեկավարությամբ: Այժմ նա հայտնի բիզնես-հրեշտակ է:

Նա կպատմի ներդրումներ կատարելու սեփական փորձի մասին, կկիսվի պրակտիկ դեպքերի մասին դիտարկումներով. ինչպե՞ս, ինչու՞, ի՞նչ պայմաններում ներդնել գումարներ նորարական ստարտափերի մեջ: Նրա պորտֆոլիոյում կան նախագծեր կապված կոսմետիկ արբանյակների և էներգայի հետ: Դուք կիմանաք վենչուրային ներդրումների, տարբեր հիմնադրամների առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կկարողանաք հարցեր տալ հոլիվուդյան հիմնադրամի մասին, որին մասնակցում է նաև խոսնակը: 

13, դեկտեմբեր/ուրբաթ

Google. առցանց գովազդ, որոնողական համակարգ, 98700 աշխատակից

Խոսնակ՝ Google-ի ճարտարագետ

Դուք կկարողանաք հարցեր տալ այն մասին, թե ինչի վրա է հիմնված ընկերության մշակույթը, և ինչ բոնուսներ են ստանում աշխատակիցները:

Մեր խոսնակը մասնակցում է թեկնածուների հետ հարցազրույցներին և կարող է պատմել, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվում աշխարհի ամենաազդեցիկ ընկերություններից մեկը աշխատակիցների ընտրության ժամանակ:

Հանդիպում AIRBNB աշխատակցի հետ

Միջազգային հյուրանոցային ծառայություններ, 31000 աշխատակից

Խոսնակ՝ AIRBNB աշխատակից, որը պատասխանատու է ընկերության սերվերների աշխատանքի համար:

Դուք կծանոթանաք ընկերության ներքին կազմակերպվածությանը՝ առանց հիերարխիայի և պաշտոնների: Կիմանաք, թե ինչպես է նա պատրաստվում արժեթղթերի շուկա դուրս գալուն, ինչ գործիքներ է օգտագործել, ինչ ճանապարհ է անցել սովորական ամրագրման ծառայությունից մինչև խոշոր ընկերության, որն այժմ է թանկ է քան Հիլտոնը կամ Մարիոթը, ունի 5000 աշխատակից, իսկ նրա նախնական արժեքը գնահատվում է 31 միլիարդ դոլար: 

Հանդիպում TESLA-ի աշխատակցի հետ, էլեկտրոմոբիլների արտադրություն և էլեկրաէներգիային կուտակման միջոցներ, 45000 աշխատակից

Խոսնակ՝ TESLA-ի արտադրության աշխատակից

Նա կպատմի Իլոն Մակսի հետ աշխատանքային հանդիպումների մասին:

Դուք կկարողանաք հասկանալ, թե ինչպես է Սիլիկոնային հովտում մի կտոր տեղ զբաղեցնող գործարանը  իրականացնում իր առաքելությունը ամբողջ աշխարհում. արագացնելու անցումը դեպի կայուն էներգիայի: Այն էլեկրոմոբիլների հիմնական արտադրողն է և իր մեքենաներն իրացնում է ԱՄՆ-ից մինչև Չինաստան:

14, դեկտեմբեր/շաբաթ

Դասախոսություն Ամազոնի կորպորատիվ մշակույթի մասին

Էլեկտրոնային առևտուր, կլաուդ ծառայություններ, արհեստական բանականության մշակում, 647500 աշխատակից

Օրը նվիրված է Ամազոնի կորպորատիվ մշակույթին: Առավոտը կսկսենք դասախոսությունից այն մասին, թե ինչու է հենց այս ընկերությունը արժանի համակ ուշադրության: Կհասկանանք նրա ներքին կազմակերպածության սկզբունքները և կծանոթանանք զարգացման փուլերին: Կհասկանանք, թե ինչու են Ամազոնին անվանում բիզնեսների մարդասպան և կկազմենք այս ընկերության աշխատանքի առանձնահատկությունների ցանկը, որը հնարավոր կլինի կիրառել սեփական բիզնեսի մեջ:

 

Հանդիպում Ամազոնի աշխատակից հետ

Խոսնակ՝ Amazon Web Services-ի պատասխանատու

Ամազոն ընկերությունը աշխարհի 3 ամենաթանկ ընկերություններից մեկն է և արդեն մի քանի հաջողակ պրոդուկտ է թողարկել: AWS-ը ընկերության ամենամեծ պրոդուկտն է: Դուք կհասկանաք, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը և բաշխում աշխատուժը: Կարող եք կազմել ընկերության գործիքների չեկ-լիստ, որոնք օգնել են ընկերությանը հասնել 1 տրիլիոն կապիտալի և կիրառեք դրանք ձեր բիզնեսում:

Այց Amazon Go խանութ

Տեղափոխվեք ապագա՝ այցելելով Ամազոնի խանութներից մեկը, որտեղ չկան գանձապահներ, վաճառողներ և հերթեր: Կտեսնեք, թե ինչպես է կազմակերպվում խանութի աշխատանքը: Կիմանաք, թե ընկերությանն ինչպես է հաջողվել ավտոմատացնել վաճառքները. Զամբյուղում դասավորվելու ժամանակ ապրանքը հայտնվում է հավելվածում, իսկ ելքի մոտ վճարվում առանց հավելյալ գործողությունների:

Plug&Play

Ստարտափ ակսելերատոր, կորպորատիվ ներդրումների խորհրդատու, 520 աշխատակից

Խոսնակ՝ ակսելերատորի ներկայացուցիչ

Դուք կտեսնեք լավագույն աքսելերատորներից մեկը ներսից, կծանոթանաք նրա առանձնահատկություններին: Իսկ գլխավորը, կմասնակցեք Demo օրվան՝ ցանցային քննարկումներ, որի ժամանակ ստարտափերը ներկայացնում են իրենց նախագծերը ներդրողներին և նրանցից հետադարձ կապ ստանում:

Plug&Play-ի պատմությունը սկսվել է 2006 թվականին մի իրանցուց, որը բացել էր գորգերի խանութ: Հիմա ամենահայտնի աքսելերատորներից մեկն է, ով մասնագիտացած է կորպորատիվ վենչուրային ֆոնդերի ուղղությամբ և միջնորդ է հանդիսանում ստարտափերի և կորպորացիաների միջև: Նրա պորտֆոլիոյում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Dropbox, PayPal և այլ խոշոր ստարտափեր: 2018 թվականին ինկուբատորի ծրագրով անցել է 1107 նախագիծ, միջինը 147000 դոլար ներդրումային գումարով:

Դիզայներական մտածողության-արհեստանոց CISCO-ում, ցանցային, հեռահաղորդակցման սարքավորումների նախագծում, արտադրություն, 74000 աշխատակից

Դիզայներական մտածողությունը խնդիրների լուծման միջոց է, որն ուղղված է դեպի օգտագործողի շահը և հիմնվում է 3 բաղադրիչի վրա՝  մարդիկ, տեխնոլոգիաներ, բիզնես:

Դուք կհասկանաք, թե ինչպիսին կարող է լինել նման մոտեցման օգուտը ձեր բիզնեսին, կիմանաք, թե ինչպես են այն օգտագործում Սիլիկոնային հովտի ընկերությունները  և մասնավորապես ինչ գործիքներ և մեթոդներ կարող եք կիրառել ձեր թիմի համար:

Կմասնակցեք  վարպետության դասի, որը կանցկացնեն CISCO-ի դիզայներական մտածողության մասնագետները՝ կկիսվելով ձեզ հետ իրենց անձնական փորձի ձեռքբերումներով:

15, դեկտեմբեր/Կիրակի

Արդյունքների ամփոփում

Միասին կամփոփենք ձեռք բերած փորձը, կքննարկենք հարցերը, որոնք վստահաբար կառաջանան ընթացքում, կմշակենք ծրագիր նորարարական գործիքները քայլ առ քայլ ձեր կազմակերպություն ներդնելու համար:

Կավարտենք ուսուցողական ծրագիրը Կիսալուսնի ծովածոցում: Սա մի փոքրիկ քաղաք է Խաղաղ օվկիանոսի ափին գեղատեսիլ ծովեզերքով:  Այստեղ են գտնվում Մոնտառա ծովային արգելոցը և Պիլար Պոյնտ պետական արգելոցը: Հանգստանալով օվկիանոսի ափին՝ կկիսվենք մեր տպավորություններով և կփոխանակենք կոնտակտներ տունդարձից հետո մեր շփումները շարունակելու համար:

Սա իդեալական տարբերակ է թեթևացած շունչ քաշելու հագեցած ծրագրից հետո և նոր ձեռքբերումներից առաջ, որոնց դուք անպայման կհասնեք այս ծրագրից հետո: 

Փաթեթը ներառում է՝

 

  • Հյուրանոցային կացություն
  • Ճանաչողական էքսկուրսիաներ
  • Այցելություն և շփում ոլորտի առաջատար ընկերությունների աշխատակիցների հետ (թեմաներ՝ կառավարում, մարկետինգ, բիզնեսի կառուցում, կորպորատիվ մշակույթ, մոտիվացիա)
  • Այցելություններ և հանդիպումներ
  • Այցելություն  Սիլիկոնյան Հովիտ և հանդիպումներ ընկերությունների աշխատակիցների հետ (Apple, Google, SalesForce...)
  • Այցելություն վենչուրային ֆոնդեր, հանդիպում տեղի ներդրողների և բիզնես հրեշտակների հետ:
  • Այցելություն ստարտափ ընկերություններ, ծանոթացում ստարտափ գաղափարների հետ, որոնք ստացել են ներդրումներ:
  • Թրեյնինգների կազմակերպում, բիզնես քեյսերի ուսուցում:
  • Ուղևորափոխադրումներ բիզնես դասի մեքենաներով:
  • Գալա ընթրիք, արդյունքների ամփոփում , նոր ռազմավարական պլանների մշակում և ներդնում Ձեր բիզնեսում:

 

Փաթեթը չի ներառում՝

 

  • Ավիատոմսեր
  • Ապահովագրություն
  • Սնունդ
  • Դեսպանատան վճար
  • Ընթացիկ գրպանի ծախսեր

 

Փաթեթի արժեքը 6700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Ծրագրի պատասխանատու՝ Ռուսլան Գաֆարով

Ցանկանու՞մ ես մասնակցել: Դիմի՛ր: