Armenian
Qatar Airways-ը սահմանում է լրացուցիչ անվտանգության կանոներ ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի համար:

Qatar Airways-ը սահմանում է լրացուցիչ անվտանգության կանոներ ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի համար:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Քաթար Էյրվեյզ ավիաընկերության բորտուղեկցորդները կրում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ակնոցներ, սակայն ի հավելումն այս բոլորի, նրանք կսկսեն կրել նաև հատուկ պաշտպանիչ հագուստ: Նման միջոցառումները ավելի կբարձրացնեն ուղևորների վստահությունը` ունենալու անվտանգ չվերթ: Բացի այդ բոլոր ուղևորները սկսած մայիսի 25-ից չվերթի ընթացքում  կրում են դիմակներ: Այս ամենով Քաթար Էյրվեյզ ավիաընկերության պաշտպանիչ միջոցառումները չեն սահմանափակվում:

Էկոնոմ կարգում ինչպես նախկինում, այնպես էլ այժմ սնունդը կմատուցվի փակ վիճակում: Բացի այդ ինքնաթիռի սրահում տեղադրված կլինեն ախտահանիչ նյութեր ինքնաթիռի անձնակազմի և ուղևորների համար:

Բիզնես կարգի ուղևորները հնարավորություն կունենան ամբողջովին մեկուսանալու Qsuite սրահում հատուկ տեղադրված շարժական դռների միջոցով, ինպես նաև կարող են օգտագործել ‘Do Not Disturb (DND) ինդիկատորը, որն ավելի կնվազեցնի  անձնակազմի հետ շփումը:

Ինչպես հայտնում է Քաթար Էյրվեյզ ավիաընկերության գործադիր տնօրեն Նորին գերազանցություն Աքբար Ալ Բաքերը նման սահմանափակումների կիրառումը պայմանավորված է ուղևորների անվտանգության և համավարակի տարածման վտանգը նվազեցնելու համար:

Քաթար Էյրվեյզը շարունակում է իրականացնել առողջության և անվտանգության ապահովման բարձրագույն ստանդարտներ: Ինքնաթիռները պարբերաբար ախտահանվում են՝ օգտագործելով հատուկ մաքրող միջոցներ, որոնք առաջարկվում են Միջազգային օդային տրանսպորտային ասոցիացիայի (IATA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից:

Ավիաընկերության օդանավերում տեղադրված են օդի մաքրման առաջադեմ համակարգեր, որոնք օդից հեռացնում են վիրուսային և բակտերիալ նյութերի 99.97%-ը՝ ապահովելով արդյունավետ պաշտպանություն վարակի դեմ: Ամբողջ սպիտակեղենը լվացվում, չորացվում և արդուկվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում, այնուհետև փաթեթավորվում է՝ կիրառելով բոլոր հակահամաճարակային կանոնները: Սննդի սպասքի միջոցները լվացվում են հատուկ միջոցներով, որոնք նպաստում են պաթոգեն բակտերիաների ոչնչացմանը:

Օդանավակայանի և ավիաընկերության աշխատակիցների համար կազմակերպվել են հատուկ դասընթացներ վարակվելու և վարակի տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Բոլոր աշխատակիցները թռիչքից առաջ և հետո ջերմաչափվում են: Այն դեպքում, երբ աշխատակիցներից կամ ուևորներից մեկի մոտ ի հայտ գան ախտանիշեր, նրանց կոնտակտավոր անձանց հետ միասին ուղարկում են թեստավորման և մեկուսացման:

Քաթար Էյրվեյզ ավիաընկերությունը հնարավորինս ապահովում է ուղևորների սոցիալական հեռավորությունը հատկապես քիչ ծանրաբեռնված չվերթների դեպքում: Ուղևորների նստեցման գրանցման ժամանակ նստատեղերի տրամադրումը կատարվում է այնպես, որ ուղևորնենը իրարից պահպանեն սոցիալական հեռավորություն: Ավիաընկերությունը հորդորում է բոլոր ուղևորներին պահպանել Առողջապահության միջազգային կազմակերպության (WHO) կողմից առաջարկվող հիգենայի կանոները` պարբերաբար լվանալ ձեռքերը և չշոշափել դեմքը:

Եղե՛ք առողջ և տեղեկացված:

Նյութի աղբյուր` qataraiways.com 

Anush Grigoryan

28.06.2020

qatarairways, aviation news, Zvartnots, COVID-19, Flights, Travel2

Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:
Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը