Armenian
Կորոնավիրուսն ու Հունաստանի զբոսաշրջային պայմանները

Կորոնավիրուսն ու Հունաստանի զբոսաշրջային պայմանները

 

Հունաստանը բացում է սահմանները: Ի՞նչ պայմաններում են աշխատելու հյուրանոցները COVD-19 պայմաններում:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված յուրաքանչյուր պետություն սահմանները բացելիս ուղորդվում է մարդկանց առողջության պահպանման սկզբունքով: Ահա այս պայմաններում ձևավորվել են հյուրընկալության նոր պայմաններ կամ ինչպես ասում են New Normal:

Հունաստանի կառավարությունը հյուրանոցների համար մշակել է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են ապահովելու զբոսաշրջիկների անվտանգությունը կեցության ընթացքում: Այդ միջոցառումների կիրառումն ու խստիվ հետևումը պարտադիր է բոլոր հյուրանոցների համար:

Ահա այն նորությունները, որոնց կհանդիպեն հյուրերը Հունաստանի հյուրանոցներում:

Առցանց գրանցում

Բազմաթիվ հյուրանոցներ կիրականացնեն հյուրերի գրանցումը առցանց՝ կայքի կամ հավելվածի միջոցով: Այսպիսով նվազագույնի է հասցվելու հյուրի և անձնակազմի առերես շփումը:

Մուտքի և ելքի ժամեր

Սահմանվել են հյուրանոցում մուտքի և ելքի նոր ժամեր.

Մուտք՝ 15.00, ելք՝ 11.00

Սոցիալական հեռավորություն

Հյուրանոցի աշխատակիցները պարտավոր են պահպանել 1.5-2.0մ հեռավորություն միմյանց և հյուրերի նկատմամբ: Ռեստորաններում և սրճարաններում սեղանների մաքրումը և ախտահանումը կատարվում է միայն այցելուների բացակայության ժամանակ:

Ռեստորաններ

Ռեստորանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է մինչև 50 տոկոսով, սեղանները տեղադրվում են 1.5մ հեռավորություն:

Սննդի մատուցման ժամերը

Հյուրերի կուտակումներից խուսափելու համար հյուրանոցների ռեստորանները երկարացնում են սննդի մատուցման ժամերը:

Ժամանց և միջոցառումներ

Թույլատրվելու են այնպիսի միջոցառումներ, որտեղ չկան մարդանց ֆիզիկական շփումներ: Օրինակ հնարավոր կլինի զբաղվել գոլֆով կամ թենիսով, բայց ոչ ֆուտբոլով: Մանկական միջոցառումները նույնպես անց են կացվելու նոր ստանդարտների համաձայն, այն է դրանք կազմակերպվելուն բաց տարածքներում, օգտագործվելու են միայն ախտահանվող խաղալիքներ:

Ախտահանող նյութեր

Հյուրանոցների բոլոր հասարակական վայրերում, ինչպես նաև ռեստորաններում, մարզասրահներում, ընդունարանում հյուրերի և անձնակազմի համար հասանելի են լինելու ձեռքերի ախտահանիչ նյութեր:

Համարների մաքրում

Սենյակների մաքրման համար օգտագործվելու են հատուկ ախտահանող նյութեր: Առանձին ուշադրություն է դարձվելու հեռակառավարման վահանակներին, սանհանգույցներին ու մակերեսներին:

Սպասարկման ստանդարտներ

Սնունդը և խմիչքները մատուցվելու են միայն դրանց համար նախատեսված վայրերում: Շվեդական սեղանի ֆորմատին փոխարինում է A la carte ֆորմատը: Սնունդը, հյուրի ընտրությամբ, մատուցվելու է բացառապես մատուցողների կողմից: Մատուցողները պարտադիր կրելու են դիմակներ: 

Հավելենք նաև, որ Հունաստանը չի պահանջում COVID-19 բացասական թեսթի ապացույց: Սակայն օդանավակայանում մոնիտորինգային նպատակով պատահականության սկզբունքով կարող են անցկացնել  թեսթեր:

 

 

Manushak Hayrapetyan

20.06.2020

Հունաստան, Կրետե, Crete, ծովափ, ուղիղթռիչք, Coronavirus, կորոնավիրուս, Թրեվլ2, Travel2 , տուր, տուրփաթեթ

Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:
Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը