Armenian
Ուղիղ չվերթներ դեպի Անապա

Ուղիղ չվերթներ դեպի Անապա

Ուրմիա ընկերությունը Արմենյան Էյրվեյզ ավիաընկերության հետ համատեղ իրականացնում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Անապա:

Չվերթները իրականացվում են շաբաթը երկու անգամ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Մեկ ուղության արժեքը սկսած 85 եվրոյին համարժեք դրամից, ներառյալ 20 կգ ուղեբեռ, իսկ յուրաքանչյուր հավելյալ 1 կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք դրամ: Թռիչքի տևողությունը ընդամենը 1ժամ 20 րոպե:

Կարճատև թռիչք և կարելի է վայելել սեվծովյան լողափերը, բուժիչ աղբյուրներն ու առողջարանները:

Անապան գողտրիկ հանգստավայր է սև ծովի ափին, որն ուշադրության է արժանի ոչ միայն իր երկար ու ձիգ ծովափերի, այլ նաև իր բուժիչ աղբյուրների և ցեխաբուժության համար: Անապայում կգտնենք տարբեր պահանջների համապատասխան հյուրանոցներ և առողջարաններ:

Ռեստորանների, սրճարանների, խանութների բազմազանությունը էլ ավելի հարմարավետ կդարձնի հյուրերի հանգիստը:

Հյուրանոցների ընտրության հարցում չենք սահմանապակվում միայն Անապա քաղաքով: Անապայի մերձակայքում ևս առկա են ծովային հանգիստը վայելելու համար հարմար բնակավայրեր:

Ջեմետեն գտնվում է Անապայի կենտրոնից 10կմ հեռավորության վրա: Դուր կգա խաղաղ հանգիստ նախընտրողներին: Այս ծովափին մանր ավազ է, հյուրանոցները գտնվում են 1-ին գծում, հյուրանոցները նորակառույց են: Այստեղ շատ հարմար կլինի հանգստանալ երեխաների հետ, քանի որ ծովի մուտքը բավականին սաղր է և չկան կտրուկ խորություններ:

Ջեմետե

Վիտյազեվոն Ջեմետեի շարունակությունն է, այստեղ ծովը շատ հանգիստ է, իսկ ավազե ափը ձգվում է 15կմ:

Վիտյազեվո

Բլագովենշեսկը Անապայից ամենահեռու գտվող հանգստավայրն է, 2կմ: Այս վայրը դուր կգա գեղեցիկ տեսարաններ և մեկուսանալ սիրող մարդկանց:

Բլագովենշեսկ

Սուկկոն Անապայի ամենահարավային հանգստավայրն է: Այստեղ հանգստացողները կարող են այցելել Ոսկե ափ ակվապարկ, իսկ Առյուծի գլուխ պալատում նայել ձիերի ներկայացում:

Սուկկո

Անապայում տրանսպորտի ամենատարածված տեսակը երթուղային տաքսիներն են, արժեքը 30-60 ռուբլի կախված հեռավորությունից:

Անապայում են մեկտեղվել առողջության համար նպաստավոր մի քանի գործոն՝ մեղմ ծովափնա կլիմա, տաք ծով և բազմաթիվ հանքային աղբյուրներ: 8 տեսակի հանքային ջրերից երեքը խմելու են, սեղանի և բուժիչ, իսկ մյուս հինգը ծառայում են արտաքին օգտագործման համար: Այստեղ մեծ տարածում ունի նաև ցեխաբուժությունը: Հանքանյութեորվ և սուլֆիդներով հարուստ ցեխը օգտագործվում է հենաշարժողական, նյարդային համակարգի և այլ հիվանդությունների բուժման համար:

Լինելով Անապայում արժե ծանոթանալ այստեղի ձկնատեսակներին: Այստեղ կարող եք ճաշակել կատրանա, թրաձուկ, իշխանի տարբեր տեսակներ, թարմ կամբալա:

Երեկոյան աշխուժության սիրահարները իրենց ժամանակը կարող են անցկացնել  «Пепелац», «Саботаж», «Че Гевара» ակումբներում:

Саботаж
Пепелац

Դե ինչ հետաքրքրե՞ց:  Մենք պատրաստ ենք լավագույնս կազմակերպել Ձեր հանգիստը Անապայում, ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման համար դիմեք մեզ՝ Թրեվլ Թու տուրիստական ընկերություն, հասցե՝ Ամիրյան 27, հեռախոս`011 555 011:   

Aram Karapetyan

13.12.2019

Ուղիղ Չվերթ, Անապա, տուրիստական փաթեթ, ծովափնյա հանգիստ, տուրիստական ընկերություն, հյուրանոցների ամրագրում, ավիատոմսեր

Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:
Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը