Armenian
Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:

Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:

Հուլիսի մեկից Եգիպտոսը բացեց իր սահմանները և Շարմ Էլ Շեյխի հյուրանոցները կազմ ու պատրաստ ընդունեցին առաջին հյուրերին Ուկրաինայից:

Մենք ևս անհամբեր սպասում ենք այն օրվա, երբ կկարողանանք վայելել Կարմկիր ծովի գեղեցկությունը ու ջերմ արեգակը: Բարեբախտաբարը այդ օրն արդեն մոտ է: Արդեն իսկ հուլիսի 18-ից կլինեն թռիչքներ շաբաթական մեկ անգամ դեպի Շարմ էլ Շեյխ: 

Ինչպես արդեն ընդունված է բազմաթիվ երկրներում, Եգիպտոսում ևս նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք միտված եք պահպանելու մարդկանց առողջությունը:

  1.  Օդանակայան ժամանելուց հետո բոլոր ուղևորները ջերմաչափվում են: 
  2. Եթե ուղևորի ջերմաստիճանը նորմայի մեջ է, ապա նա շարունակում է իր ուղևորությունը ըստ իր ուղեգրի:
  3. Եթե ուղևորի ջերմաստիճանը բարձր է 37.0-ից ապա նա կարող է թեստավորվել: Եթե թեստի պատասխանը դրական է, նա ինքնամեկուսացվում է իր իսկ հյուրանոցում, այս նպատակով հատկացված մասնաշենքում՝ մնալով հյուրանոցի բժշկի հսկողության տակ:
  4. Եթե հյուրի առողջական վիճակից ելնելով՝ անհրաժեշտություն առաջանա նրա բուժումը շարունակել հիվանդանոցային պայմաններում, ապա բուժման բոլոր ծախսերը հոգում է Եգիպտոսի պետությունը: 14 օր հետո կատարվում է կրկնակի թեստ: Եթե թեստի արդյունքը բացասական է, ապա օպերատորի հաշվին կազմակերպվում է հյուրի վերադարձը դեպի հայրենիք:
  5. Եթե ընտանիքում Covid 19 հայտնաբերվում է անչափահաս երեխայի հետ, ապա նա մեկուսանում է ծնողներից մեկի հետ:
  6. 65 տարեկանից բարձր անձինք դեռևս չեն կարող մեկնել Եգիպտոս:
  7. Հայաստան վերադաառնալուց հետո ուղևորները պետք է պահպանեն 14 օրյա կարանտին:

Եղեք առողջ, ճանապարհորդե՛ք ապահով ԹրեվլԹու-ի հետ:

Manushak Hayrapetyan

15.07.2020

ծովափ, ուղիղթռիչք, Coronavirus, կորոնավիրուս, Թրեվլ2, Travel2 , տուր, տուրփաթեթ, Egypt, Եգիպտոս

Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:
Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը