Armenian
Հուսադրող լուրերի շարքից. հուլիսի 15-ից վերսկսվում են Դուբայ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները

Հուսադրող լուրերի շարքից. հուլիսի 15-ից վերսկսվում են Դուբայ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները

 

 Flydubai ավիաընկերությունը կվերսկսի իր Դուբայ-Երևան կանոնավոր թռիչքները հուլիսի 15-ից, եթե ՀՀ կառավարորթյունը վերացնի կանոնավոր թռիչքների սահմանափակումները:

Դեպի Դուբայ ուղևորվող զբոսաշրջիկները պետք է հետևեն այս կանոններին.

 Ներբեռնել COVID-19 DXB հավելվածը և լրացնել անձնական տվյալները։

 Պարտադիր ունենալ առողջության ապահովագրություն։

 COVID-19-ի բացասական թեստը հաստատող փաստաթուղթ, որն արվել է մեկնելուց մինչև 96 ժամ առաջ։ Հակառակ դեպքում կթեստավորվեն օդանավակայանում։

 Բոլոր ժամանողները կանցնեն ջերմային ստուգում։ կասկածելի նշաների առկայության դեպքում օդանավակայանը իրավունք ունի արգելել մուտքը երկիր և կրկնակի թեսթավորում անցկացնել։

 Դրական պատասխանի դեպքում 14-օրյա մեկուսացումը պարտադիր է, որի բոլոր ծախսերը պետք է հոգա զբոսաշրջիկը։

Manushak Hayrapetyan

28.06.2020

ծովափ, ուղիղթռիչք, Coronavirus, կորոնավիրուս, Թրեվլ2, Travel2 , տուր, տուրփաթեթ, Dubai, Emirates, Դուբայ, Էմիրություններ, նոր_կոնոններ, անվտանգություն, առողջություն

Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:
Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը