Armenian
Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը

Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը

 

Հունաստանի կառավարությունը սահմանել է հուլիսի մեկից երկիր մուտք գործելու նոր ընթակարգ: Յուրաքանչյուր անձ, ով մտադիր է հատել Հունաստանի սահմանը ցամաքային, ծովային կամ օդային ճանապարհով պարտավոր է առնվազն 48 ժամ առաջ լրացնել  Passenger Locator Form (PLF) կամ ուղևորի տեղորոշման ձևաթուղթը, որը հանդիսանալու է առանցքային փաստաթուղթ ուղևորության համար և ներառելու է տվյալներ այցելուի մեկնման երկրի, այցելության ժամկետի, այլ երկրներ այցելությունների, Հունաստանում կացության հասցեի, կոնտակտային կոորդինատների վերաբերյալ:

Ընթացքը.

  1. Ուղևորների ժամանում:
  2. Ուղևորների ուղեկցում դեպի ստուգման կետ՝ բջջային հեռախոսով կամ տպած տարբերակով QR կոդի սկանավորման համար (QR կոդը ստանում են PLF ձևաթուղթը լրացնելուց հետո):
  3. Ըստ QR կոդի արդյունքների ուղևորներին ուղեկցում են դեպի ուղեբեռի ստացում/ելք կամ SARS-CoV-2 թեստավորման: Մինչև թեստավորման արդյունքների ստանալը ուղևորը պարտավոր է ինքնամեկուսանալ իր կողմից նշված հասցեում:
  4. Թեստավորումիյց հետո  ուղևորին ուղեկցում են դեպի ուղեբեռի ստացում/ելք:

Բոլոր ուղևորները պարտավոր են հետևել հիգիենայի կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն:

Ավելի շատ մանրամասներ հղումով:

Passenger Locator Form (PLF) ձևաթղթի հղում:

Manushak Hayrapetyan

29.06.2020

Հունաստան, ծովափ, ուղիղթռիչք, Coronavirus, կորոնավիրուս, Թրեվլ2, Travel2 , տուր, տուրփաթեթ

Եգիպտոսն ընդունեց իր առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից: Ե՞րբ կկարողանան մեկնել հայ զբոսաշրջիկները:
Հուլիսի 1-ից Հունաստան մուտք գործելու կարգը